Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան


Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ-ն խնդրում է դատարանին Ադրբեջանից պահանջել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, թեև երեկ հայտնի դարձավ, որ Արցախում որոշել են ժամանակավորապես դադարեցնել Կաշենի հանքավայրի շահագործումը, իսկ Ադրբեջանի կառավարությունը առաջին իսկ օրվանից հայտարարել էր, թե մոնիտորինգ պետք է սկսեն Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում:

Ավելի վաղ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ Եվրոպական դատարան դիմելուց և Ադրբեջանի դեմ միջանկյալ որոշում ստանալուց հետո Հայաստանը նույնանման որոշում է սպասում նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG