Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Քելբաջարի շրջանում տեղայակել է երկու նոր ռազմական օբյեկտ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շինարարական գումարտակը շահագործման է հանձնել ռազմական ոստիկանության ստորաբաժանման շենքը: Ըստ գերատեսչության, շինությունն ունի զինանոց, զորանոց, ճաշարան, բաղնիք և սանիտարական միավոր, ջեռուցման համակարգ և ավտոկայանատեղի:
Բացի այդ, շինարարները շահագործման են հանձնել պահեստների կենտրոն, որի միջոցով կիրականացվի Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մատակարարումը: