Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում արձագանքել է Լաչինում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներին հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությանը և ասել, որ այն անընդունելի է:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանը, տվյալ դեպքում ես դա անընդունելի եմ համարում: Մենք բազմիցս ասել ենք, որ խաղաղապահներն ամեն բան անում են գետնի վրա իրադրությունը կարգավորելու համար: Ոչ մի հրապարակային կշտամբանք գործին չի օգնի, ավելի վատ վիճակներ էլ են եղել: Մենք ամեն ինչ անում ենք վիճակի կարգավորման համար», - հայտարարել է Զախարովան: