Անհրաժեշտ են միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, այսօր հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։
Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը։
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու մարտական դիրքի կորստյան և 4 վիրավորի մասին,12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է։ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։