«Երկիր»-ը գրում է. - «Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ չի բանավիճելու, որովհետեւ իրական մրցակից է համարում իր մարիոնետի դերը ստանձնած մյուս թեկնածուին։ [...] Փաստացի բանավեճից ոչ թե Ալեքսանյանն է հրաժարվում, այլ նրա վրա հույս դրած քաղաքական ուժը, որը պատասխանատվություն է կրում իր առաջադրած յուրաքանչյուր թեկնածուի համար եւ որը, Ալեքսանյանին առաջադրելով, ի սկզբանե հասկանում էր, որ նա բանավիճելու կարողություն չունի եւ բացարձակապես դրա կարիքը չունը։ Իսկ երբ պաշտպանածդ թեկնածուն խուսափում է բանավեճից, նշանակում է այն, որպես հանրությանը ներկայանալու, նրան հաշվետու լինելու միջոց եւ ընտրարշավի քաղաքակիրթ մեթոդ, ընդունելի չէ նաեւ քեզ համար»։