Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե թերահավատ են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար անցկացման հավաստիացումների հանդեպ եւ ընդհանուր առմամբ այդ առնչությամբ մեծ մտահոգություններ ունեն:
Քեն Խաչիկյանը Հայաստանում մասնակցում է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովին, որը 2003 թվականից սկսած գումարվում է Հայաստանում:
Խորհրդաժողովից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, եւ մասնավորապես, սպասվող խորհրդարանական ընտրություններին, Խաչիկյանը նշեց, թե մեծ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներին:
Եվ չնայած, որ Քեն Խաչիկյանը չի հավատում առաջիկա ընտրությունների արդարությունը, այդուամենայնիվ, նա նշեց, թե ծանրակշիռ հիմքեր ունի հավատալու, որ ՀՅԴ-ն կհաղթահարի հինգ տոկոսի արգելքն ու տեղ կգտնի նոր խորհրդարանում:
Խաչիկյանը խիստ կարեւոր համարեց, որ այս անգամ ընտրությունները լինեն արդար եւ մաքուր, հատկապես հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններն այդպիսին չէին:
Այդուամենայնիվ, չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե ըստ ամենայնի նպաստելու են արդար ընտրությունների անցկացմանը, Ամերիկայի հայ դատի հանձանխմբի նախագահը ասաց. - «Անկեղծ ասած՝ մեծապես հոռետես են մնում այդ հարցում»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկա գործընթացը, Խաչիկյանը նշեց, թե այն թեւակոխել է կենսականորեն շատ կարեւոր մի փուլ:
«Թեեւ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը կասեցրեց խորհրդարանի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, այդուամենայնիվ, այն մեծ դեր խաղաց խնդրի միջազգային հրապարակայնացման տեսանկյունից», - ասաց Խաչիկյանը՝ վկայաբերելով այս խնդրով նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում ծավալվող վերջին իրադարձությունները:
Քեն Խաչիկյանը հավանական չի համարում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կարող է ընդունվել հիմա՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ: Սակայն նա հավատում է, որ ներկայումս կա հնարավորություն ԱՄՆ-ի Սենատում անցկացնել եկեղեցիների սեփականության վերադարձին վերաբերող բանաձեւը:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը անցած տարի ընդունել էր թիվ 306 բանաձեւը, որով ամերիկացի օրենսդիրները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին վերադարձնել հայկական, հունական եւ ասորական եկեղեցիներից բռնագրավված ունեցվածքը:
Ինչպես Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկված հիշյալ օրենքը եւ եկեղեցիների ունեցվածքի վերադարձին վերաբերող ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը, այնպես էլ ողջ աշխարհում իրականացվող բազմաթիվ այլ նախաձեռնությունները, Քեն Խաչիկյանի խոսքով, այն օրինակներն են, որոնք վկայում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը էական առաջընթաց է ապրել: