ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը, ով անդամակցում է կուսակցությանը դրա ստեղծումից ի վեր, իսկ ներկայումս չի ընդգրկվել համամասնական ցուցակի անցողիկ հատվածում, «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ցավ է հայտնում ՀՀԿ-ի ցուցակի կապակցությամբ: «2007-ին, փաստորեն, անհրաժեշտություն եղավ, ու գործարարներ, օլիգարխներ մտան կուսակցություն, հիմա Արտաշես Գեղամյանն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներն են մտնում ՀՀԿ». – լրագրողի այս դիտարկմանը Կարախանյանը պատասխանում է. - «Ուզում եմ միանգամից ասեմ, որ ցավում եմ, որ նրանք մտնում են եւ մտնում են վստահ քայլերով, որովհետեւ հիշում եմ եւ գիտեմ նրանց կենսագրությունները, բավականին լավ գիտեմ եւ իրանց մոտեցումներով, աշխարհի, պետության եւ մասնավորապես ՀՀԿ-ի վերաբերյալ ունեցած իրենց վերաբերմունքով: Եթե գալիս են, դա նախագահի որոշումն է: Եթե ինքը գտել է, որ իրենք էսոր պիտի գան, դա զուտ իր մենաշնորհն է: Ինքն է որոշել դա: Ես դրա մեջ մասնակցություն չունեմ»: Հարցին, թե ՀՀԿ ցուցակում հետին պլան մղվածները հնարավոր է ինչ-որ քայլեր ձեռնարկեն, Վազգեն Կարախանյանը պատասխանում է. - «Ես չգիտեմ` ովքեր են քայլեր ձեռնարկելու: Ես քայլեր չունեմ: Ես խնդիր ունեմ»:
Նույն հարցերն են շոշափվում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում: Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ձեր գործընկերներից շատերը, որոնք նախորդ տարիներին զբաղվել են ակտիվ օրենսդրական աշխատանքով, չեն հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 7 տասնյակում, Շարմազանովը պատասխանել է. - «2007 թվականին ես 65-րդ տեղում էի եւ ընտրվել եմ պատգամավոր։ Հանրապետականը այն քաղաքական ուժը չէ, որ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար է կռիվ տալու։ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը հավակնում է լուրջ մեծամասնության, եւ Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու դեպքում ձեր նշած անձինք կլինեն խորհրդարանում»։ Հարց. - «Իսկ որքանո՞վ տրամաբանական է, որ երկու օր առաջ ՀՀԿ-ին անդամագրված մարդիկ հայտնվել են ցուցակի «պրեստիժային» տեղերում։ Պատասխան. - «ՀՀԿ-ն իր անդամներին չի բաժանում հների ու նորերի։ Այսինքն՝ կապ չունի, ով երբ է դարձել ՀՀԿ անդամ։ Սկզբունքը եղել է այն, որ ցուցակում ընդգրկվեն մարդիկ, որոնք ավելի արդյունավետ կաշխատեն։ Եվ մեր բոլոր պատգամավորները, որոնք այսօր աշխատում են, եւ լավ են աշխատում, շատ մեծ շանսեր ունեն ներկայացված լինելու հաջորդ խորհրդարանում»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Չկա բնության մեջ այնպիսի ցուցակ, որից գոհ լինեն տվյալ քաղաքական ուժի բոլոր համակիրները: Անպայման կգտնվի մեկը կամ մի քանիսը, որոնք տվյալ ընտրազանգվածի այս կամ այն հատվածի համար անընդունելի կլինեն: Ավելին՝ չկա աշխարհում որեւէ նման ցուցակ, որի դասավորությունից գոհ լինեն այդ ցուցակում ընդգրկվածները: Մանավանդ՝ հայերի պարագայում, որտեղ անհատները, մանավանդ նրանք, ովքեր առնչվում են «բարձր քաղաքականությանը», չափազանցված պատկերացում ունեն իրենց արժանիքների եւ ծառայությունների մասին: Այս դեպքերում պարտադիր կլինեն «աբիժնիկներ», որոնք, իհարկե, չեն ասի, թե նեղացել են ցուցակում «իրենց հարիր» տեղը չզբաղեցնելու համար, այլ կհայտարարեն, որ խորը գաղափարական տարաձայնություններ ունեն առաջին 3-5 տեղերը զբաղեցնողների հետ»:
«ժամանակ»-ը գրում է. - «ՀՀԿ ցուցակը հրապարակելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, որ մասնակցի ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովին։ Սա, թերեւս, բավական ուշագրավ հանգամանք է` հատկապես հաշվի առնելով այն ցուցակը, որ Մոսկվա մեկնելուց առաջ ներկայացրել է Սերժ Սարգսյանը։ Բանն այն է, որ այդ ցուցակը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի պատճենը եւ այդ համակարգը ընտրական գործընթացի արդյունքում նույնությամբ վերականգնելու մտադրության հաստատումը։ Իսկ այդ համակարգը, ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական գերակա իշխանության հարատեւության բանալին է, այսինքն` չկա այդ համակարգը` չկա նաեւ Ռուսաստանի անվերապահ գերիշխանությունը Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ երբ գործող իշխանությունը ներկայացնում է կրկին այդ նույն համակարգային ցուցակը, ապա դա փաստացի հավաստագիր է Հայաստանում Ռուսաստանի գերիշխանությունը շարունակելու, դրա հանդեպ հավատարմությունը հաստատելու իմաստով: Եվ թերեւս այդ համատեքստում ամենեւին պատահական չէ, որ ՀՀԿ-ն ցուցակը հրապարակում է Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելուց առաջ»: