«Հրապարակ»-ը գրում է. - «Հիմա, երբ Հայկ Գեւորգյանն ազատության մեջ է, կարող ենք կատարվածից հետեւություններ անել եւ դասեր քաղել: Անշուշտ, հասարակական աղմուկն իր դերը խաղաց, եւ սա այն քիչ դեպքերից է, երբ, անկախ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից, բոլորը միակարծիք էին, որ ոստիկանությունը, մեղմ ասած, սխալ է թույլ տվել եւ պետք է ժամ առաջ ուղղի այն»: