Մտահոգություն հայտնելով առ այն, որ այսօր Հայաստանի մանր ու միջին համայնքներում ընտրողներն առավելապես քննարկում են հարցը, թե որքան դրամ կամ ինչ անհրաժեշտ ծառայություններ կորզեն պատգամավորության թեկնածուներից՝ «Հրապարակ»-ը եզրակացնում է․ - «Այս 10-15 տարվա ընթացքում ընտրողին հիմնովին «փչացրել են»: Նա հասկացել է, որ միեւնույնն է` իր քվեն գողանալու են, իր ձայնը ոչինչ չի որոշելու, ուստի միակ «քյարն» այս ընթացքում իր կորզածն է պատգամավորացուներից: Կանխիկ գումարն ու կոնկրետ արված գործը: Նրանք, ովքեր չեն հաջողում ինչ որ բան ստանալ, իրենց խաբված՝ «քցված» են զգում, նրանք, ովքեր մի բան պոկում են՝ բավարարված են զգում եւ ընտրությունների արդյունքներից չեն բողոքում: Թեկնածուներն ընտրողներին ստորացնում են նրանց գնելով, ընտրողները թեկնածուներին ստորացնում են նրանց գրպանները դատարկելով»։
«168 ժամ»-ը անդրադառնում է ընտրակաշառք վերցնելու հարկադրանքի սոցիալական հիմքերին։ Թերթում կարդում ենք․ - «Հայաստանում պաշտոնապես աղքատության մակարդակը կազմում է 36 տոկոս, այսինքն` յուրաքանչյուր երրորդ մարդ աղքատ է: Այս մարդկանց համար աղքատությունը ոչ թե վիճակագրական տերմին է, հանրահավաքային մեջբերում, այլ ամենօրյա կյանք, պայքար գոյության համար` քաղցած ու ցրտահարված երեխաներ... Եվ երբ ընտրակաշառքի խնդիրը դիտարկում ենք այդ մարդկանց տեսանկյունից, ապա մեծ համարձակություն է պետք նրանց մեղադրելու, որ չեն դիմանում գայթակղությանը եւ քաղաքացիական դիրքորոշումը վաճառում են իրենց երեխային երկու օր պակաս քաղցած վիճակում տեսնելու դիմաց: Ասվածն ամենեւին չի արդարացնում ոչ ընտրակաշառք վերցնողներին, ոչ էլ` առավել եւս, դրանք բաժանողներին: Ճիշտ հակառակը` սա տալիս է հատկապես մերձիշխանական շրջանակներից շատ հաճախ հնչող հարցի պատասխանը` մի՞թե իշխանությունները չեն ուզում, որ մարդիկ լավ ապրեն, կենսամակարդակը բարձրանա, աղքատությունը նվազի... Ոչ, չեն ուզում, քանի որ այդ դեպքում մարդիկ, առնվազն մեկ միլիոն մարդիկ` կմտածեն ոչ միայն հանապազօրյա հացի մասին, եւ կարող են հրաժարվել ընտրակաշառքից, առանց որի իշխանությունը գործնականում վերարտադրվել չի կարող»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է․ - «Իշխանություններն ակնհայտորեն օգտագործելու են երկու հիմնական հնարք՝ ընտրակաշառքն ու ուռճացված ընտրացուցակները։ Ուշադրություն դարձրեք՝ երկու դեպքում էլ տեղամասերում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է լինելու․ մարդիկ դրսում ընտրակաշառք են ստանալու ու սուսուփուս քվեարկելու են, շրջիկ խմբերն էլ կազմակերպված երթուղայիններով անցնելու են տեղամասից տեղամաս եւ քվեարկեն «բացակաների» փոխարեն։ Ընդդիմությունն, ըստ էության, այս մեխանիզմների դեմ պայքարելու շանս չունի։ Բացահայտել, իհարկե, կարող է, աղմուկ բարձրացնել՝ նույնպես, բայց ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Ֆիզիկապես կանխել եւ թույլ չտա՞լ, որ կաշառք վերցրածները կամ շրջիկ խմբերը քվեարկեն։ Ոստիկանությունը կմիջամտի։ Հետո դատարաններում բողոքարկե՞լ ընտրությունների օրինականությունը։ Սահմանադրական դատարանը պարզապես պատշաճ առոգանությամբ կընթերցի նախագահականում գրված վճիռը։ Այնպես որ՝ մնում է միայն փողոց դուրս գալը։ Ընդ որում՝ դա ամենալավ տարբերակը չէ, ավելին, ամենավա՛տ տարբերակն է։ Բայց դա իշխանությունների ընտրությունն է, նրանք այլ տարբերակ պարզապես չեն թողնում»։
«Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Այն, ինչի համար 2008-ին ու նաեւ 2012թ. մարտի 30-ի հանրահավաքի ընթացքում կոնգրեսն ու նրա կողմնակիցները մեղադրել ու մեղադրում են ներկա իշխանություններին, հեշտությամբ կարելի է «շրջել» հենց իրենց դեմ եւ օգտագործել իրենց իսկ իրականացրած քաղաքականության քննադատության համար։ Դա վերաբերում է ե՛ւ երկրի ներքին քաղաքականության մեջ անցած տարիներին տեղ գտած թերություններին, ե՛ւ տնտեսական իրավիճակին, ե՛ւ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Ղարաբաղի հարցում ու հայ-թուրքական հարաբերություններում որդեգրված դիրքորոշումներին։ Եվ անկախ նրանից, թե 1990-1995թթ. վերաբերյալ գոյություն ունի «պատերազմի արդարացումը», իսկ 2007-2008-2012 թվականների համար՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ի վերջո, ցանկացած ողջամիտ մարդ անմիջապես հարց է տալիս. այդ ո՞վ է մեղադրողը»։
10 տարի առաջ «Ա1պլյուս» հեռուստաընկերության փակվելու կապակցությամբ «Առավոտ»-ը գրում է․ - «2002 թվականին ծայրից ծայր «պատասխանատու» եթեր ունենալը եւ դրա համար, որպես գործիք, մի ամբողջ ՀՌԱՀ պահելը, գուցե ինչ-որ տեղ արդարացված էր: Այսօր դա անիմաստ է, գնալով ավելի ու ավելի անիմաստ է դառնում, եւ Ամալյանի նման կերպարներն այժմ իսկական բրածո են եւ քոչարյանական ռեժիմի ռուդիմենտներ: Ժամանակակից տեխնոլոգիաներն այժմ հնարավորություն են ստեղծում լայնորեն տարածելու իշխանությունների համար անհաճո տեղեկատվությունը, եւ իշխանությունները հեռարձակման ոլորտում իրենց հնամաշ մոտեցումներով «վատություն են անում» ա/ իրենց, բ/ ոլորտին, գ/ պետությանը»։