«Երկիր»-ը գրում է. - «ԵԱՀԿ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը, որը պարունակած գնահատականներով բացարձակապես չի տարբերվում նախնականից։ Սակայն այն ընդհանրական մոտեցումը, որը դրսեւորել են այս զեկույցը կազմողները, վիրավորանք է ոչ միայն Հայաստանի իշխանության, այլեւ ողջ ժողովրդի նկատմամբ։ Օրինակ, ինչպե՞ս հասկանալ, որ մի կողմից նշում են, թե ընտրություններն անցել են «բարեփոխված օրենսդրությամբ», իսկ մյուս կողմից` ընդգծում, որ «որոշ ուժեր» չարաշահել են վարչական ռեսուրսը, սահմանափակել մարդկանց ընտրության ազատությունը, ընտրողների նկատմամբ սպառնալիքներ կիրառել ու էլի հազար ու մի նման բաներ, եւ դրանք համարել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում»։