«168 ժամ»-ը գրում է. - «Մեկնարկող խորհրդարանի պատգամավորները շատ հարցերում գուցե շատ տարբեր են. մի մասը գրագետ է, մի մասը` թերուս, ոմանք հեղինակություն ունեն իրենց կուսակցություններում, մյուսները` իրենց թաղերում, մի մասն այնտեղ է գնում` հայհոյելու իշխանությանը, ավելի մեծ մասը` հայհոյելու հայհոյողներին։ Բայց անկախ այս եւ բազմաթիվ այլ տարբերություններից` նրանց բոլորին միավորում է անհագուրդ տենչը մանդատի նկատմամբ։ Այսինքն, նրանք եւ միանման են, եւ, միեւնույն ժամանակ, բազմազան, ինչը շատ արդիական է մեր օրերում։ Ուստի մնում է հուսալ, որ նրանք չմոռանալով իրենց միավորող կապերը` միմյանց, այնուամենայնիվ, կհանդուրժեն»։