«ժամանակ»-ը գրում է. - «Սա հասարակության գոյության հարցն է, եւ այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լինի մեղավորների պատասխանատվությանը: Բայց խոսքը միայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաեւ բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այս համակարգն են ձեւավորել, հաստատել, ամրացրել, ինստիտուցիոնալացրել, իսկ հիմա էլ վայելում են եւ ցինիկ կերպով հայտարարում, որ նման ողբերգությունների համար բոլորս ենք պատասխանատու»:
«Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. - «Բառերն անզոր են նկարագրելու, թե ինչ է զգում այս պահին մեր հասարակության առողջ հատվածը. անսահման վրդովմունքն ու անզորության զգացումը, ափսոսանքն ու վրեժխնդիր լինելու ձգտումը, կարծում եմ, շատերի հոգում է փոթորկվում»:
Ամփոփելով Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրարշավի առաջին տասնօրյակը` ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Քարոզարշավը եւ ընդհանրապես նախագահական ընտրությունները, որպես այդպիսին, նորմալ են անցնում՝ մթնոլորտում լարվածություն չկա, ժողովուրդը շատ նորմալ մասնակցում է թեկնածուների նախընտրական արշավի շրջանակում անցկացվող միջոցառումներին, ամբողջությամբ ապահովված է հավասար մրցակցության դաշտը, բոլոր թեկնածուները հնարավորություն ունեն ներկայանալու ընտրողներին եւ ներկայացնելու իրենց ծրագրերը»։ Հարցին` Բակո Սահակյանի նախընտրական հանդիպումների ժամանակ ընտրողներն ի՞նչ խնդիրներ են առաջ քաշում, ի՞նչ ակնկալիքներ ունեն ապագա նախագահից, Բաբայանը պատասխանում է. - «Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր տրանսֆորմացիա է տեղի ունենում մեր հասարակության մեջ։ Եթե նախկինում մարդիկ ավելի շատ խոսում էին սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանների բարելավման մասին, հիմա տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Իհարկե, սոցիալական հարցեր էլ են բարձրացվում, ինչը նշանակում է, որ դեռեւս շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ, բայց այսօր ժողովրդին առավել հետաքրքրում են այնպիսի հարցեր, ինչպես ինտերնետ հասանելիության ապահովման խնդիրը, ճանապարհների, Արցախի ճանաչման հետ կապված պրոբլեմները»։
Եվրադատարանում Հայաստանի հերթական պարտության կապակցությամբ «Երկիր» օրաթերթը զրուցել է Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ: Հարց. - «Այսօր շատ փաստաբաններ ահազանգում են, որ հաճախ առաջին ատյանի դատարանները բավարարում են անձի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, եթե նույնիսկ դրա հիմքերը չկան: Իսկ Վճռաբեկ դատարանն (ՎԴ) էլ հիմնականում վարույթ չի ընդունում այս բողոքները: Ի՞նչ կասեք այս մասին»: Փոխնախարարը պատասխանել է. - «Սա ավելի լայն խնդիր է, եւ թեեւ մենք ունենք էական փոփոխություն 2007 թվականից հետո, սակայն չենք կարող ասել, որ ունենք վերջնական լուծումներ: Եթե նախկին օրենսդրության պայմաններում բավարար էր, որ դատարանն ինքը համոզվեր, որ կալանավորման հիմքեր կան, ապա ներկայիս իրավաբանության շրջանակներում դատարանի համոզված լինելը բավարար չէ: Եվ եթե դատարանը համաձայնում է մեղադրանքի կողմի հիմնավոր փաստարկների հետ, ապա դրանք պետք է կարողանա համոզիչ ձեւով ներկայացնել իր որոշման մեջ: ՎԴ-ն 2008 թվականից սկսած ամենամեծ միջամտությունը կատարել է հենց այս ոլորտում եւ մի շարք նախադեպային որոշումներ է կայացրել: Փաստաբաններն ունեն կարծիք, որ ՎԴ-ն թեեւ կանոները սահմանում է, սակայն հետագայում հետեւողական չի լինում իր իսկ սահմանած կանոներին: Իսկ ՎԴ-ի հիմնական հիմնավորումն էլ այն է, որ լինելով բարձրագույն դատական ատյան, չունի այն ռեսուրսները, որոնք բավարար կլինեն եւ նախադեպային գործունեություն իրականցնելու համար, եւ այդ նախադեպերով սահմանված կանոններին ամբողջությամբ նախանձախնդիր լինելու համար: Բնականաբար, այստեղ խնդիրը ոչ թե փաստաբաններին է, կամ ՎԴ-ինը, կամ արդարադատության նախարարությանը (ԱՆ), այլ ամբողջ իրվական հանրությանը»: Հարցին` ի՞նչ պետք է անի այդ հանրությունը, որպեսզի խնդրին լուծումներ տրվեն, փոխնախարարը պատասխանել է. - «Պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որոնց թվում պետք է նշել այլընտրանքային խափանման միջոցների ընտրության հարցում դատարանին ավելի մեծ հնարավորություններ տալը»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ամենաազատական, ամենաշուկայական երկրներում պետությունը հատուկ քաղաքականություն է վարում գյուղատնտեսության ոլորտում, ամեն ինչ չի թողնում շուկայի, այսպես ասած, «անտեսանելի ձեռքին»: Այդ քաղաքականության մեջ մտնում են որոշ արտադրանքի դոտացիաներ, վարկերի ցածր տոկոսադրույքներ, հարկային արտոնություններ եւ այլն: Ինչո՞ւ են պետություններն այդպես վարվում: Շատ պարզ պատճառով. դա ամեն տեղ՝ ԱՄՆ-ում, թե Բելգիայում, Բրազիլիայում, թե Ավստրալիայում ազգային անվտանգության հարց է՝ երբ մարդու սեփականությունը եւ եկամտի աղբյուրը հողն է, ոչ թե ինչ-որ բանկում դրված գումար, նա ատամներով կառչում է այդ հողից, ձգտում է, որ այդ հողի վրա ապրեն իր երեխաներն ու թոռները: Նա նաեւ պատրաստ է այդ հողը պաշտպանել»: