Արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին` «Ժամանակ»-ը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ակնարկել է, որ Հայ ազգային կոնգրեսը քաղհալածյալ է ճանաչում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Այդպիսով, Կոնգրեսի առաջնորդը վերահաստատել է այն քաղաքական կուրսը, որ Կոնգրեսը որդեգրել էր խորհրդարանական ընտրություններից առաջ։ Թեեւ այդ կուրսը ընդամենը հանգեցրեց նրան, որ Կոնգրեսը ստացավ ընդամենը 7 մանդատ, իսկ «Բարգավաճ Հայաստանին» պսակեց ժողովրդավարության մարտիկի դափնիով, այնուհանդերձ Տեր-Պետրոսյանը շարունակում է հավատարիմ մնալ այդ կուրսին։ Սա արդեն իսկապես հետաքրքրական է դարձնում Կոնգրեսի դերակատարումն առկա քաղաքական գործընթացներում եւ հերթական անգամ վկայում, որ իրականում Կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, հայտնվել է փակուղում, եւ այդ փակուղուց Կոնգրեսի ելքի բանալին գտնվում է Գագիկ Ծառուկյանի գրպանում»։
Անդրադառնալով ամիսներ առաջ ստեղծված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը` «Երկիր»-ը գրում է. - «Ահավասիկ անցել է գրեթե կես տարի` երկար մի ժամանակահատված, որպեսզի հանրությունը կարողանար տեսնել ու գնահատել վերոհիշյալ հանձնաժողովի գործունեության գոնե առաջին քայլերը, էլ չենք ասում` պտուղները: Սակայն կազմավորվելուց հետո հանձնաժողովն այնպես բարեհաջող կերպով անցավ ընդհատակ, այնպես սահուն կերպով կարողացավ չլինել «հանրային հատուկ ուշադրության օբյեկտ», որ նույնիսկ լրատվամիջոցները կարճ ժամանակ անց մեկընդմիշտ եւ անդառնալիորեն մոռացան նրա մասին: Հասարակությունը եւս հիմնավոր մոռացավ հանձնաժողովի գոյությունը, որի պատճառով, օրինակ, Էմիլ Բաբայան անուն-ազգանունը հարյուրտոկոսանոց անհայտություն է նրա համար, մինչդեռ այդ մարդը հանձնաժողովի նախագահն է: Նույն կերպ հանրությանն անծանոթ են բոլոր մյուս հանձնաժողովականների անունները, ինչից պետք է ենթադրել, որ հանձնաժողովը եթե ինչ-որ բան անում էլ է, ապա դա ինքնանպատակ է»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը կասկածում է, թե Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելը պայմանավորված է չորային եղանակով: Թերթն այս կապակցությամբ մի քանի արձանագրում է անում. - «Օդերեւութաբանական ճշգրիտ կանխատեսումներ արվում են միայն առաջիկա 5 օրերի համար, շատից-քչից մոտավոր կանխատեսումներ` 2-3 շաբաթների համար: Այդ ինչպե՞ս իշխանությունները գլխի ընկան, որ հուլիսին ու օգոստոսին երաշտ է լինելու, եւ ինչպե՞ս այդքան ճշգրիտ թիվ որոշեցին` 520 մլն խորանարդ մետր: Բայց սա դեռ հարցի միայն մի կողմն է: Շատ ավելի կարեւոր են հետեւյալ հանգամանքները: 1. Սեւանից բաց թողնված «լրացուցիչ» ջուրը Սեւան - Հրազդան կասկադում դառնում է էլեկտրաէներգիա, ընդ որում` համարյա զրոյական ինքնարժեքով: Այդ էլեկտրաէներգիան բնակչությանը վաճառվում է 30 դրամով: Առ այսօր ոլորտի պատասխանատուներից որեւէ մեկը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է ջուրը վաճառվում կասկադին, ընդհանրապես վաճառվո՞ւմ է, թե՞ ոչ, եւ ո՞վ է տնօրինում այդ միլիոնավոր դոլարները: 2. Սեւանից բաց թողնվող ջուրը «քյաշ փող» է նաեւ այն իմաստով, որ Արարատյան դաշտի գյուղացիական տնտեսությունները ոռոգման համար հսկայական գումարներ են վճարում, այսինքն` ջուրը դառնում է փող, փողը մտնում է բյուջե, բյուջեից էլ «գոլորշիանում է» հայտնի ճանապարհներով: 3. Արդեն մեկ-երկու տարի Արարատյան դաշտում ձկնաբուծությունն արագացված տեմպերով կենտրոնանում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների ձեռքերում: Սեւանի ջուրը գյուղացիներին կհասնի, թե ոչ` հայտնի չէ, բայց ձկնաբուծարաններին հաստատ կհասնի: Գուցե հենց սա՞ է պատճառը, որ իշխանությունները որոշել են «մի թեթեւ» դատարկել Սեւանը»:
«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ազնիվ մարդը պետք է բացատրի, գրի, բոլորին պատմի, որ նա ազնիվ է, ոչ թե լռի պարտիզանի պես: Այդպես է մեկնաբանել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի վարքագիծը՝ նկատի ունենալով, որ նախկին արտգործնախարարը հրաժարվում է «փողերի լվացման» գործով ցուցմունքներ տալ: Ակնհայտ է, որ պարոն Հակոբյանի նկարագրած օրինաչափությունն ունիվերսալ չէ. անազնիվ մարդը կարող է գոռալ, որ նա անմեղ է, եւ հակառակը՝ ազնիվը կարող է լռել կամ արդարանալ չափազանց անհամոզիչ կերպով: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ գոռում եւ ինչպես են լռում»: