«Ժամանակ»-ը գրում է. - «Ռուսաստանը, ըստ էության, հիշեցնում է Հայաստանին տասնյակ հազարավոր միգրանտների մասին, որոնք, ըստ էության, դարձել են Ռուսաստանի պատանդը Հայաստանի հետ հարաբերություններում։ Բանն այն է, որ այդ մարդիկ եւ նրանց ընտանիքներն աշխատում եւ ապրում են, կամ նրանց հարազատները Հայաստանում ապրում են ռուսական աշխատանքի հաշվին։ Եթե դա չլինի, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ։ Դա, այսպես ասած, հեղափոխական կոնտինգենտ է, սոցիալական բունտի ռեսուրս, որի մասին Ռուսաստանը, ըստ էության, հիշեցնում է Հայաստանին։ Այդ հիշեցումը հատկանշական է այն առումով, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման հիմնական առանցք էր դիտվում այն, որ Պուտինը Սերժ Սարգսյանի առաջ պետք է ուղղակի դներ Եվրասիական միության իր նախագծին միանալու հարցը»։