«Հրապարակ» թերթի մեկնաբանը գրում է. - «Քաղաքական շրջանակներում վերջերս սկսել է շրջանառվել նախագահի նոր թեկնածուի անուն: Խոսքը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է: Նա կարող է լինել նախագահի միասնական թեկնածու. միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր: Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է եւ չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին մեզանում նախագահական ընտրություններն են, եւ նույնիսկ Երեւանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի: Իսկ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա: Կարապետյանն այսօր էլ զբաղեցնում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահի պաշտոնը: Նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձեւավորվել երկու քաղաքական խմբավորումների՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ»:
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Զարգացած երկրներում տեղեկան ինքնակառավարման խնդիրները կարեւորագույնների շարքում են: Շարքային եվրոպացու, ամերիկացու կամ կանադացու համար թերեւս ավելի կարեւոր է, թե ով է իր թաղամասում պահպանում կարգուկանոնն ու մաքրությունը, ինչպես են գործում իր կողքին գտնվող մանկապարտեզներն ու դպրոցները, քանի այն, թե ով է մայրաքաղաքի գրասենյակներում ինչ-որ գլոբալ հարցեր լուծում: Քաղաքապետի կամ գյուղապետի, կամ տվյալ շրջանի ղեկավարների ընտրությունները նման երկրներում ավելի շատ են կարեւորվում, քանի նախագահականը: Մեզանում այդ ընտրությունները սովորաբար երկրորդական նշանակություն ունեն: Գլխավոր պատճառն այն է, որ մեզ նման երկրներում ամեն ինչ որոշում է առաջին դեմքը, եւ, բնականաբար, հենց դրա համար էլ բնակչության կեսը իրեն տեսնում է հենց այդ դերում»:
Արձանագրելով, որ 2011 թվականի բյուջեն, ըստ Հայաստանի կառավարության հաշվետվության, թերակատարվել է` «Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Թերակատարումը առաջին հայացքից շատ մեծ թիվ չէ` ընդամենը 0.3 տոկոս: Բայց վերածելով այդ տոկոսը փողի, կստացվի 2.3 միլիարդ դրամ կամ 6 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ մեր հանրապետության ավելի քան 100 հազար նպաստառու ընտանիքները կամ մոտ կես միլիոն մարդ, ընդհանուր առմամբ, ամսական ստանում է մոտ 3 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, բյուջեն կատարելու դեպքում տարեվերջին յուրաքանչյուր նպաստառու ընտանիք Հայաստանում կստանար, սովետական բառապաշարով ասած, 13-րդ նպաստ: Բայց բյուջեի կատարման առումով կա մի այլ ոչ պակաս կարեւոր ու սկզբունքային հարց` ստվերային տնտեսության ընդլայնումը: Այսինքն, պետբյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության ներկայացրած հաշվետվությունից պարզ է դառնում, որ Հայաստանում 2011 թվականի ընթացքում ստվերային տնտեսությունը ընդլայնվել է»:
«Հայոց Աշխարհ»-ն անդրադառնում է Ողջի գետի աղտոտման` վերջին օրերին աղմուկ հանած թեմային: Հիշեցնենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի տարածքով անցնող խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերն օրերս լցվել էին Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը, ըստ բնապահպանների, աղետալի տեսք էր ընդունել: Թերթն այս կապակցությամբ գրում է. - «Տարօրինակ է, որ բնապահպանության նախարարությունից ձայն-ծպտուն չի լսվում։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն։ Անհասկանալի է նաեւ իրավապահ մարմինների լռությունը։ Ակամայից ուզում ես մտածել, որ մարդիկ բերանները ջուր են առել։ Այնինչ նման դեպքերում թե՛ բնապահպանական գերատեսչության, թե՛ իրավապահ մարմինների (ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական կառույցների) արձագանքը պետք է կայծակնային լիներ։ Իսկ անհանգստանալու բան շատ կա։ Օրինակ, Կապանի հասարակական կազմակերպությունները, առանձին անհատներ նշում են, որ գետում հայտնված արտադրական թափոնների պատճառով վատանում է մարդկանց ինքնազգացողությունը, գլխացավ է առաջանում: Նրանք պահանջում են, որ վթարից հետո գետն ամբողջովին մաքրվի, որպեսզի լիովին հեռացվեն ափեզրերին կուտակված եւ գետի մեջ նստվածք տված նյութերը, որոնք լուրջ սպառնալիք են բնակչության առողջության համար»: