«Հրապարակ» թերթի մեկնաբանը գրում է. - «Հիմա Ռուսաստանի ձեռքին Հայաստանին ճնշելու միակ քիչ թե շատ ազդեցիկ լծակը մնացել է գազը, ավելի ճիշտ՝ գազի գինը: Ռուսաստանը գազը Հայաստանին է վաճառում շուկայականից մի փոքր ցածր գնով: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն շտապում հայտարարել, թե ինչպիսին է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Եվրասիական միության հարցում: Հայտնի չէ, թե ինչ է պատասխանել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի Եվրասիական միությանը միանալու առաջարկին: Օգոստոսի 8-ին կայացած հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այդ թեմայով ոչինչ չի խոսվել: Խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, կարծես թե բռնել է պրոռուսական քաղաքական գիծ եւ ոչ առաջնային կուսակցականների բերանով հայտարարում է, որ այդ միությանն այլընտրանք չկա, եւ Հայաստանը պարտադրված է լինելու միանալ Եվրասիական միությանը: Սարգսյանը ոչ պաշտոնական շփումների ժամանակ հայտարարում է, որ Հայաստանն առայժմ պետք է մանեւրի Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ»: Թերթի մեկնաբանը եզրափակում է. - «Ինչ կարող է այս պայմաններում անել Ռուսաստանը, որպեսզի ճնշի Հայաստանի իշխանությանը: Առավելագույնը, որ կարող է անել Ռուսաստանը, նախագահական ընտրություններում ԲՀԿ-ին աջակցելն է եւ գազի գնի բարձրացմամբ իշխանությանը շանտաժի ենթարկելը: Արդյո՞ք Ռուսաստանը կգնա նման արմատական քայլերի, եւ արդյո՞ք նախագահ Սարգսյանը կկարողանա մանեւրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այս պահին դժվար է կանխատեսել: Առայժմ կարելի է արձանագրել, որ ցանկացած պարագայում Հայաստանի վրա Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը գնալով նվազում է, եւ դա արդեն դրական երեւույթ է»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սիրիայում քաղաքացիական պատերազմ է: Չնայած հենց ՀՀ իշխանությունների հարուցած դժվարություններին, զգալի թվով սիրիահայեր եկան Հայաստան` այստեղ անվտանգ կարճատեւ կամ երկարատեւ հանգրվան գտնելու նկատառումով: Կմնա՞ն նրանք իրենց պատմական հայրենիքում: Այս հարցին փաստական պատասխան այսօր ոչ ոք չի կարող տալ, սակայն բավական ճշգրիտ կանխատեսում անելը այնքան էլ դժվար չէ: Ունենք մի քանի տարի առաջ Իրաքից իրականացած հայրենադարձության փորձը: Հանգամանքները գրեթե նույնական են` քաղաքացիական պատերազմ, կրոնական խնդիրներ: Այդ տարիներին նույնպես բավական թվով իրաքահայեր Հայաստանում հանգրվան էին փնտրում: Եվ որտե՞ղ են հիմա նրանք: Պետական հսկա ապարատը մի քանի նախարարություններով եւ գերատեսչություններով հանդերձ նույնիսկ չի իրականացրել պատշաճ հաշվառում: Հայտնի է միայն, որ իրաքահայերի մեծագույն մասը հեռացել է Հայաստանից, եւ այստեղ մնացել են մի քանի տասնյակը, եթե, իհարկե, մնացել են: Նույն բանը անկասկած տեղի է ունենալու Հայաստան եկած սիրիահայերի հետ»:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում դժգոհել է լրագրողներից, որ չեն լուսաբանում իր քաղաքական գործունեությունը: «Գրում էին, որ լքել եմ հայրենիքը: Գրե’ք, որ որդին վերադարձել ա հայրենիք, լավ հանգստացել ու վերադարձել ա: Հետո կգա ժամանակը, ու մենք կասենք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու: Վերադարձել եմ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: Մենք ոչ մեկից չենք նեղացել: Մենք բոլորին ներում ենք: Մենք ներում ենք ե’ւ ժողովրդին, ե’ւ իշխանավորին, որ չար է գործում, Աստված թող իրեն պատժի, մենք ի՞նչ, մենք ներում ենք` ապավինելով Աստծուն: Թող Աստված պատժի չարագործներին», - ասել է Կարապետյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ քաղաքականությունից բացի, շարունակում է զբաղվել նաեւ ստեղծագործական աշխատանքով: Ավելին` առաջիկայում լույս է ընծայելու իր հերթական գիրքը:
Նշելով, որ 10 տարի առաջ ընդունված «Մամուլի մասին» օրենքը իր ժամանակի համար բավականին առաջադեմ լինելով չի կարգավորում այսօրվա իրողությունները` «Առավոտ»-ի խմբագիրը նաեւ արձանագրում է, որ կան, այնուամենայնիվ, մի շարք հարցեր, որոնք օրենքով չեն կարող կարգավորվել: Շատ պարագաներում, ըստ հոդվածագրի, չեն օգնում նաեւ ինքնակարգավորման մեխանիզմները - «Ոչ մի կոչ կամ ԶԼՄ-ների համատեղ հայտարարություն, ոչ մի վարքականոն, ոչ մի ինքնակարգավարում չի օգնի, որովհետեւ «շշելը», «ջախջախելը», «պորտը տեղը դնելը» խրախուսվում է ոչ միայն լրատվամիջոցներում, այլեւ առօրյա կյանքում: Հայաստանյան հասարակության մեծամասնություն մեջ կա կոնսենսուս, որ, օրինակ, փողոցում չի կարելի մերկ քայլել` այստեղ գործում են ինքնակարգավորման մեխանիզմները, եւ խորհրդարանը չպիտի օրենք ընդունի` մերկ չքայլելու մասին: Բայց նման համաձայնություն չկա` ենթադրենք, լրատվամիջոցներում չհայհոյելու մասին: Գումարած` այդ դեպքերում անխուսափելի դեմագոգիան»: