Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ, Մոսկվայի` Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը կյանքի կոչելու գործընթացը չափազանց անհստակ, ոչ թափանցիկ, հետեւաբար կասկածելի է:
Վերջին շրջանում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած այցերն ու Երեւանում նրանց արած հայտարարությունները, ինչպես նաեւ երեկ կայացած Սարգսյան - Պուտին հանդիպումը հայաստանյան մի շարք քաղաքագետների հիմք է տվել ենթադրելու, թե Մոսկվան այդպիսով փորձում է պարտադրաբար Հայաստանին ընդգրկել արհեստածին եւ տնտեսական որեւէ լուրջ հեռանկար չխոստացող հիշյալ կառույցի մեջ` հետապնդելով առավելապես քաղաքական նպատակներ:
«Մենք կասկածներ ունենք, որ դա կարող է միտված լինել ռուսական կայսրության վերստեղծմանը եւ մեր սուվերենության սահմանափակմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արզումանյանը` շարունակելով. - «Այդ իսկ պատճառով մենք կնախընտրեինք, որ գործընթացը լիներ ավելի բաց: Այցելությունները ամենաբարձր մակարդակով եւ ռուս պաշտոնյաների հայտարարությունները մեր երկրի անունից, թե ինչպես են իրենք պատկերացնում մեր երկրի ապագան, մի քիչ տարակուսելի են: Մենք` որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, մեր տեսակետը հայտնել ենք. մենք Հայաստանի ապագան` որպես զարգացած երկիր, որպես ժողովրդավարական երկիր, ժամանակակից պետություն, որպես ազատական պետություն, պատկերացնում ենք եվրաինտեգրման մեջ»:
Նախկին արտգործնախարարի համար տարակուսելի ու անընդունելի է, մասնավորապես, այն հանգամանքը, որ Ռուսաստանի ղեկավարը հիշեցնում է այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մասին: Արզումանյանն ասաց, որ մեր հայրենակիցները Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից էլ զգալի տրանսֆերտներ են ուղարկում, բայց «երբեւէ որեւէ մեկը թույլ չի տալիս իրեն այդ մասին խոսել». - «Դա Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք հարկեր են մուծում եւ ինչպես իրենց հարմար է, այդպես էլ ծախսում են այդ գումարները: Եվ պատանդ դարձնել հայկական համայնքը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, չեմ կարծում, որ կոռեկտ է»:
Հարցին, թե արդյոք, իր կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս Ռուսաստանն այդ հարցն օգտագործում է որպես լծակ, Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. - «Հակառակը մտածելու համար պետք է քայլեր ձեռնարկեն. դարավոր բարեկամ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ շահագրգռված է հավասարը հավասարի հետ, պարտնյորական հարաբերություններ հաստատելու մեջ: Բայց քայլերը հակառակի մասին են խոսում եւ կասկածների տեղիք են տալիս»:
Իսկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը գտնում է, որ Ռուսաստանի իշխանությունները «որոշակի կասկածներ ունեն, թե Հայաստանը վերջին շրջանում ավելի արեւմտամետ է դարձել», եւ «ժամանակային առումով անհասկանալի» Պուտին - Սարգսյան հանդիպումը հարկ է դիտարկել «նշված կասկածները ցրելու կամ Հայաստանին լիարժեք ազդեցության դաշտ վերադարձնելու Մոսկվայի ջանքերի տեսանկյունից»:
Վարդանյանի համար հանդիպումը ժամանակային առումով անհասկանալի է, քանի որ հրատապության որեւէ նշան չկար, եւ հանդիպումը կարող էր կայանալ ավելի ուշ` սովորական աշխատանքային ռեժիմով, ու նաեւ այս հանգամանքն է խոսում այն մասին, որ Մոսկվան այսպիսով որոշակի ուղերձներ է հղում:
Փորձագետի խոսքով, Ռուսաստանը իր հարավկովկասյան շահերի համատեքստում Երեւանի վրա ներազդելու բազմաթիվ լծակներ ունի` սկսած Հայաստանի էներգետիկայի եւ կապի ռազմավարական ոլորտները տնօրինելու հանգամանքից, վերջացրած անվտանգության ոլորտում ունեցած դերակատարությամբ:
Եվ երեկվա ճեպազրույցում, ըստ Վարդանյանի, Վլադիմիր Պուտինը պարզորոշ կերպով ակնարկեց, որ այդ եւ ուրիշ լծակները կարող են գործի դրվել:
«Նախ նա նշել է, որ Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները ամեն տարի իրենց ընտանիքներին են ուղարկում շուրջ մեկ միլիարդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը: Այսինքն, նույնիսկ նման շատ պարզ, միամիտ թվացող իրողությունները արտաբերելով` Ռուսաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ Հայաստանին, որ Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ եթե նրանց ցանկանում են չզրկվել ֆինանսական լուրջ աղբյուրներից, ուրեմն պետք է զիջումների գնալ», - ասաց Էդգար Վարդանյանը` հավելելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները շատ ակնհայտ կերպով դեպի Արեւմուտք չուղղելը եւ Եվրասիական միության ուղղությամբ քայլեր կատարելը հենց այն զիջումների շարքից են, որ ակնկալում է Ռուսաստանը: