Մատչելիության հղումներ

Դեմկուսը մտահոգված է ահագնացող արտագաղթի կապակցությամբ


Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես է եկել «Ինչո՞ւ է եկել Հայաստանը փրկելու ժամանակը» վերնագրով հոդվածով, որում խիստ մտահոգություն է հայտնել ահագնացող արտագաղթի կապակցությամբ` առաջարկելով այն կանխելու հրատապ քայլեր:

«Մենք գիտեինք, որ արտագաղթը մնում է օրակարգային հարցերից մեկը, բայց տենդենց կա, որ արտագաղթողների թիվը ավելի մեծանում, եւ դա հանգեցրեց ամենալուրջ անհանգստության: Եթե չորս տարվա ընթացքում` 2008-11 թվականներին 118 հազար մարդ է լքել Հայաստանը, ապա այս տարվա վեց ամիսների ընթացքում արդեն իսկ 70 հազարից անց է այդ բացասական բալանսը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր մտահոգությունը պարզաբանեց Արամ Սարգսյանը:

Հարցին, թե խնդիրը լուծելու ի՞նչ եղանակներ է առաջարկում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Սարգսյանը պատասխանեց. - «Կուսակցությունը համապարփակ ծրագիր է ներկայացրել Հայաստանում ընդհանրապես համակարգը փոխելու վերաբերյալ, եւ դա եղել է մեր նախընտրական ծրագիրը: Այն չորս հիմնարար խնդիրները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջեւ, ստվերային տնտեսությունը, մենաշնորհը, օլիգարխիան եւ կոռուպցիան, համակարգը հիմնված է այդ չորս հիմնարար սյուների վրա: Այսինքն եթե այդ համակարգը չփոխվի, չապամոնտաժվի, ուրեմն որեւէ ռեալ փոփոխություն հնարավոր չէ երկրում: Եթե այսօրվա իշխանությունը դա կարող է անել, մենք դեմ չենք, որ նրանք անեն, բայց եթե ոչ, այդ դեպքում արդեն ինքնին հասկանալի է, որ ինչ-որ բան պետք է փոխվի նաեւ իշխանական բուրգում»:

Սարգսյանը, սակայն, չի կարծում, որ առկա քաղաքական միտումները կարող են հանգեցնել ինչ-որ փոփոխությունների:

«Այդ միտումները արտահայտվում են հանրահավաքային մակարդակով, որը ավարտվում է առանց որեւէ ռեալ արդյունքի: Իրոք երկրի փրկության մասին է խոսքը», - ամփոփեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG