«Ժամանակ»-ը, մեջբերելով ռուս գրողի հայտնի խոսքերը, շարունակում է. - «Իսկ ինչքա՞ն կարելի է սպասել կամ թույլ տալ, որ պատից կախված հրացանները կրակեն, նոր միայն լուծել դրանց չեզոքացման հարցը: Լավ, մի՞թե պետք է հերթական սպանությունը, ողբերգությունը լինի, որ պատժվի նա, պատասխանատվության ենթարկվի այն մեկը, ում հասարակությունը վաղուց է դասել Հայաստանի հանցավոր համակարգի շարքերը, ընդ որում` առանց ավելորդ էմոցիաների, այլ իրեն հայտնի փաստերի վրա: Այդ փաստերը տեսանելի չեն միայն իշխանությունների համար, որոնք շարունակում են օգտվել «կախված հրացանների» ծառայություններից այնքան ժամանակ, մինչեւ որ այդ հրացանների կրակոցներն արդեն անմիջապես խնդիրներ չեն առաջացնում իրենց համար»: