«Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի` Մինսկում արած հայտարարություններին: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդեւի հետ հանդիպմանը Սարգսյանը խոսել է այն մասին, որ Եվրասիական տնտեսական կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի հետ հանդիպել եւ քննարկել են համագործակցության հուշագրին վերաբերող հարցեր, որոնք պետք է ներկայացնել նախագահներին եւ արագ ստորագրել: Թերթը մեկնաբանում է. - «Փաստորեն, Հայաստանը պատրաստվում է երկրորդ հուշագիրը ստորագրել՝ Եվրասիական տնտեսական կոլեգիայի հետ ստորագրած հուշագրից հետո: Այս ամենը, ըստ էության, իրավական պարտավորություններ չի առաջացնում, գոնե արդեն ստորագրված հուշագրի դեպքում, բայց Հայաստանը գուցե ոչ թե ժամանակ է ձգում ի վերջո եվրասիական գամբիտից ձերբազատվելու համար, այլ հակառակը՝ հասարակության, նաեւ Եվրոպայի գլխի տակ փափուկ բարձ դնելու եւ ի վերջո կամաց-կամաց Եվրասիական միություն խցկվելու համար: Բոլոր դեպքերում, այս ոճը Հայաստանի իշխանություններից հեռու չէ, ինչին մենք ականատես ենք եղել գազի դեպքում: Նրանք երկար ժամանակ քողարկում էին խնդիրն ու հայտարարում, որ ոչ մի թանկացում էլ չի լինի, սակայն մեկ էլ հանկարծ պարզվեց, որ ոչ միայն թանկանալու է, այլ արդեն իսկ թանկացել է: Այնպես որ, պետք չէ զարմանալ, եթե վաղն էլ հանկարծ պարզվի, որ Հայաստանը ոչ միայն անդամակցում է Մաքսային ու Եվրասիական միություններին, այլ հանդիսանում է նույնիսկ հիմնադիր անդամ: Այնպես որ, այս ամենն իսկապես շատ մշուշոտ իրականության մասին է վկայում եւ պարզ չէ, թե մշուշը ցրվելուց հետո ինչ պատկերի ենք մենք ականատես լինելու»:
«Առավոտ»-ն անդրադառնում է Հանրապետության հրապարակի վերակառուցման ծրագրին: Թերթի խմբագիրը գրում է. - «Եթե Լենինի արձանի փոխարեն պետք է դրվի, ասենք, Գարեգին Նժդեհի արձանը, ապա խորհուրդ եմ տալիս չշտապել. վաղը իշխանության կգա մեկ այլ կուսակցություն, որը, բացառված չէ, ցեղվելուց եւ տարոնականությունից հեռու կլինի եւ կորոշի այդ արձանն էլ քանդել: Եթե խնդիրը Կառավարության շենքի գլխին գմբեթ դնելն է, ապա դա ինձ հիշեցնում է Կոմիտասի «Լոռվա գութաներգին» փոփ երաժշտության նմուշ ավելացնելը: Վերջապես, հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայան կառուցելուց առաջ դարձյալ խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել, թե օրական քանի հոգի է օգտվում Ազատության հրապարակի տակի կայանից՝ անիմաստ ծախս էր: Հուսով եմ՝ ոչ մի հայ ճարտարապետի «տեսլականի» մեջ չի մտնում Հանրապետության հրապարակում որեւէ շենք ձեւափոխելը: Մենք առանց այդ էլ շատ բան անիմաստ քանդեցինք ու խեղաթյուրեցինք: Օրինակ՝ Երիտասարդական պալատը կամ «Դվին» հյուրանոցը»:
Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Յուրաքանչյուր նորմալ հայի եթե ասեն, որ այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, կժպտա, որը կնշանակի` «լավ ա ասեցիք, էրեխեն անպաշտպան էր մնալու»: Ժամանակին ՄԱԿ-ը խորհուրդ տվեց, որ այս օրը իրականացվի երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Բարեկեցությանն ուղղված այդ գործունեության տակ մենք հասկանում ենք ընդամենը պաղպաղակի եւ շոկոլադի չափաբաժինների կրկնապատկում, ինչը վնաս է: Իսկ զբոսայգիներն ու կարուսելները ամեն օր էլ լիքն են երեխաներով: Այսինքն, հայի համար այս միջազգային օրը էության մեջ անհեթեթություն է, որովհետեւ հայ երեխան ամեն օր ու միշտ է ուշադրության կենտրոնում, որովհետեւ մեր ազգային մտածողության մեջ, ինչպես ասում են, ամեն ինչ մի կողմ է, երեխան` մի կողմ: Հայ մարդու ամբողջ կյանքն է երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Եվ այս առումով, բոլոր ընտանիքների գլխավոր դերակատարներն են նրանք, մանավանդ երբ դեռ փոքր են»:
«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ այդմ` այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները նվազել են 12 տոկոսով: Թերթը գրում է. - «Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 35 տոկոսով: Սա ոչ մի կերպ չի համընկնում մեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե Հայաստանում ներդրումային միջավայրը գնալով բարելավվում է: Չի կարող որեւէ երկրում այդ միջավայրը գնալով բարելավվի, իսկ ներդրումները գնալով նվազեն: Նկատենք, որ անցած տարի էլ, նախանցած տարվա համեմատ, օտարերկրյա ներդրումները պաշտոնական տվյալներով նվազել էին 8 տոկոսով: Սակայն օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները այլեւս չեն կարող համարվել արժանահավատ: Խնդիրն այն է, որ 2012 թվականի վերջին եռամսյակում բացահայտորեն հայտարարագրվել էր 200 մլն դոլար ներդրում, որը իբր ֆրանսիացիները կատարել էին հեռահաղորդակցության ոլորտում, ինչը, սակայն, սուտ դուրս եկավ: Այնպես որ, կարելի է պնդել` օտարերկրյա ներդրումներն ավելի են պակասել, քան ներկայացվում է պաշտոնապես»: