Մինսկում մայիսի 31-ին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր:
«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւը ասել է, թե Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի ձգտումը Մաքսային միությանը ինտերգվելու հարցում:
«Հայաստանը ուզում մասնակցել դրան [Մաքսային միությանը], եւ մենք եւս դա կարեւոր ենք համարում: Հարկավոր է միայն գտնել նման համագործակցության ճիշտ ձեւաչափը», - ասել է Ռուսաստանի վարչապետը:
Հայաստանի վարչապետն էլ ասել է, որ Երեւանի դիրքորոշումը «հստակ է եւ ոչ մի կասկած չկա». - «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով եւ ինչ քայլերով առաջ ընթանալ», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի վարչապետը, ըստ «Ռիա Նովոստիի», ասել է, թե ինքը Մինսկում Եվրասիական միության կոլեգիայի քարտուղար Վիկտոր Խրիստենկոյի հետ արդեն քննարկել է Միությանը ինտեգրվելու հուշագրին առնչվող հարցերը:
«Համաձայնություն կա այն հարցում, որ պետք է արագ պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ եւ ստորագրել», - ասել Հայաստանի վարչապետը:
Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի այս հայտարարությունը, ասաց. - «Հայաստանը գտվում է առանձնահատուկ պայմաններում, մասնավորապես, չունի ընդհանուր սահման Մաքսային միության անդամ հանդիացող երկրների հետ, եւ այս հանգամանքը ընդունում է նաեւ ռուսական կողմը: Այս իրավիճակում խոսքն ընդամենը Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ համագործակցության փոխընդունելի ձեւաչափ գտնելու մասին է»:
Հիշեցնենք, Հայաստանի վարչապետը բազմիցս բացառել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը` շեշտելով, որ Հայաստանը չի կարող անդամակցել մի կառույցի, որի հետ ընդհանուր սահմաններ չունի: