7or.am կայքը զրուցել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ: «Հետք» էլեկտրոնային պարբերականը, հիշեցնենք, օրերս հրապարակել էր մի փաստաթուղթ, որի համաձայն Կիպրոսում գրանցված օֆշորային մի ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: «Վարչապետի մամուլի խոսնակի պատասխան գրության մեջ ասվում է` Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ դրան իրավական գնահատական տալու եւ մեղավորներին պատժելու նպատակով: Ըստ Ձեզ՝ որո՞նք կլինեն դատախազության գործողությունները». այս հարցին Էդիկ Բաղդասարյանը պատասխանում է. - «Մինչեւ դատախազություն իրենց դիմելը, մեր հրապարակումա՛մբ արդեն դատախազությունը պետք է զբաղվի։ Աբսուրդ է, որ իրենք դիմել են, որովհետեւ կարծում եմ՝ դատախազությունը միանգամից պետք է դրանով հետարքրվեր՝ առանց դիմելու»։ Հարց. - «Բայց մինչեւ հիմա դատախազությունից ձեր հրապարակման հետ կապված որեւէ արձագանք չկա՞»։ Պատասխան. - «Ո՛չ, դեռ արձագանք չկա։ Մենք երեկ արդեն գրել ենք, որ հուսով ենք՝ դատախազությունը մեր հրապարակումը կընդունի որպես հաղորդում հանցագործության մասին: Ընդ որում հաշվի առեք, որ մենք դեռ չենք վերջացրել այդ հոդվածի հրապարակումը։ Դեռ միայն առաջին հոդվածն է եղել»։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Ընտրություններից հետո անցել է մոտ մեկ ամիս, եւ Սերժ Սարգսյանը գրեթե ամեն օր խոսում է այն մասին, որ ժամանակն է խոսքից անցնել գործի: Սրան զուգահեռ՝ իշխանությունը Հայաստանում շարունակում է գործել այնպես, ինչպես գործել էր մինչեւ հիմա: Իհարկե, մեկ ամիսը, ընդ որում՝ ոչ լրիվ մեկ ամիսը բացարձակապես բավարար չէ, այսպես ասած, լավագույն ժամանակաշրջանի էֆեկտը հանրությանը ցուցադրելու համար, սակայն խնդիրն այն է, որ անցած ժամանակը լիովին բավարար էր գոնե մեկ խոսուն ու տպավորիչ քայլով հասարակությանը վստահություն հաղորդելու համար, որ իշխանությունը էապես փոխելու է իր գործողությունների բնույթը եւ որակը: Հասարակությանը մեկ խոսուն եւ լիարժեք գործնական ապացույցը բավարար կլիներ փոփոխությունների հանդեպ քիչ թե շատ վստահության սերմերով տրամադրվելու համար, ինչը փոփոխությունների իրական եւ անկեղծ ցանկություն ունեցող իշխանության համար էլ ավելի նպաստավոր կդարձներ անհրաժեշտ պայմանները: Իսկ հասարակությանը նման մեսիջներ ուղղելու առիթները, մեղմ ասած, քիչ չեն: Սակայն առայժմ ստացվող մեսիջները հակառակի մասին են խոսում՝ հասարակությանը մատուցվում են թանկացումներ, իսկ իշխանությունները խորհուրդ են տալիս ընդամենը մի քանի տեղ աշխատել»:
Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Երեւան ժամանած Սերգեյ Կուղինյանի աղմկահարույց հայտարարություններին եւ դրանց հետեւած կարծիքներին, թե նա հայ հանրությանը հղել է Կրեմլի մեսիջները, նկատում է. - «Ես հարգում եմ Սերգեյ Երվանդովիչին` որպես քաղաքագետի, վերլուծաբանի: Տարբեր տեսակետների կարելի է տարբեր կերպ վերաբերվել: Իմ կարծիքով` նրա ժամանումը Երեւան եւ նրա գնահատականները լայն հետաքրքրություն պետք է առաջացնեն որ թե որպես Կրեմլի մեսիջներ, այլ այն ելակետից, որ ցանկացած գրագետ, խելացի քաղաքագետ, վերլուծաբան նախեւառաջ իր տեսակետն է արտահայտում, ոչ թե այն, ինչ նրան պարտադրում են ասել: Ես ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանը բավականաչափ դեմոկրատական երկիր է, եւ մարդիկ ազատորեն ամենատարբեր կարծիքներ կարող են արտահայտել»:
«Իրատես de facto» թերթը զրուցել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի հետ: «Տնտեսական աճի տեմպերը Հայաստանում քչերին են գոհացնում, Ղարաբաղում այդ հարցի առնչությամբ հասարակությունն ի՞նչ վերաբերմունք ունի». այս հարցին Հարությունյանը պատասխանում է. - «Արցախի տնտեսությունը համեմատելի չէ Հայաստանի հետ: Մենք մեր յուրահատկություններն ունենք, Հայաստանը` իր: Ղարաբաղի տնտեսությունը շատ հետ է Հայաստանի տնտեսությունից, բայց այս տարիներին կարողացանք կրճատել այդ տարբերությունը: Կարելի է ասել` ընդհանուր տնտեսական գոտու մեջ ենք գտնվում: Այն գործընթացները, որ առկա են Հայաստանում, այդ նույն խնդիրները մենք էլ ունենք»: Հարց. - «Այս տարի կարկտահարության պատճառով Հայաստանի գյուղատնտեսությունը բավականին դժվար վիճակում հայտնվեց, այս ոլորտն ինչպե՞ս է Ղարաբաղում»: Պատասխան. - «Բարեբախտաբար, մինչեւ այսօր Ղարաբաղում կարկտահարություն չկա, բայց դեռ շուտ է ինչ-որ բաներ ենթադրելու համար: Աշնանը կհաշվենք: Հուսով ենք` ամեն ինչ լավ կլինի»:
«Հրապարակ» թերթը գրում է. - «Նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մոտ մեկ շաբաթ է մնացել: Այն հունիսի 8-ին է տեղի ունենալու: Մինչ ՀՀԿ-ականները պատրաստվում են իրենց կուսակցի ինաուգուրացիային, «Ժառանգությունն» ավագանիում պատրաստվում է գրոհի: Այս ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել՝ քրքրել են քաղաքապետարանի խոցերն ու ժողովրդին հուզող խնդիրները, որոնք կբարձրացնեն հենց առաջին օրը՝ «հարամելով» ՀՀԿ-ի միապաղաղ աշխատաոճը»: