Ինչ-որ մեկը հենց նրա հարկն ու նրա դուռն է ընտրել ընդամենը ժամեր առաջ ծնված աղջնակին թողնելու ու անհետանալու համար:
Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային գյուղերի բնակիչները պարբերաբար ահազանգում են՝ հայկական տարածքներից չհեռացող ադրբեջանցի զինվորները իրենց կյանքը լցրել են 24-ժամյա վախով:
Ձերբակալվել է նաև Մխիթար Զաքարյանը՝ Մեղրիի նախկին քաղաաքապետը, որը հրաժարականի դիմում էր ներկայացրել երեք օր առաջ։ Զաքարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, հիմնավորել էր, որ մանդատը վերցնելու է, խորհրդարան գնա։
Այժմ Սյունիքի մի շարք համայնքապետեր մեղադրյալներ են, նվազագույնը կասկածյալներ:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավարը շեշտում է՝ Քաշաթաղ մի օր կվերադառնան, բայց այսօր է իրենց ապրելու տեղ պետք:
Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության համազգեստով մարդիկ խուզարկություն են սկսել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում, աշխատասենյակում, ավտոտնակում, ապա նրան նույն մարդիկ տեղափոխել են Երևան։
Դադիվանքում մեկուսացած են 6 հայ հոգևորականներ, մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ են տարածքում և հարյուրավոր ադրբեջանցիներ:
ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Լուսինե Ավետյանին կալանավորելու համար:
Մարտունու և Գյումրու ինֆեկցիոն բաժանմունքներում սիբիրյան խոց ախտորոշմամբ 14 քաղաքացի է շարունակում բուժումը, նրանք Իսահակյան և Վանևան համայնքներից են։
Սիբիրախտը Գեղարքունիքի մարզի Վանևան ու Տորֆավան գյուղերից հետո այժմ էլ հասել է Շիրակի մարզի Իսահակյան գյուղ ։ Գյուղ ելումուտը հսկողոության տակ է։ Անասունների անկմանը զուգահեռ, 7 հոգի այս գյուղից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է՝ մաշկի խոցերով։
Գիտությունների ազգային ակադեմիան նոր պրեզիդենտ ունի և ակադեմիկոսներն ուրախ են, որ նա երիտասարդ է, ընդամենը 64 տարեկան։
Հանրապետության տարբեր դիահերձարանների սառնարաններում այս պահին 142 զինծառայողի մարմին կա, որ կարող են հուղարկավորվել, եթե նրանց ծնողները ԴՆԹ թեսթ հանձնեն։
Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում։ Նրանցից 16-ը մեղադրյալներ են, որոնցից մեկն արդեն հեռացել է Հայաստանից։
Ակներն ու Վերիշենը հենց Սև լճի տակ են, արդեն 42 օր է՝ Սև լճի տարածքում՝ ադրբեջանական դիտակետեր են:
Սյունիքի մարզում ընտրական օրը բացվեց մի քանի ահազանգերով:
Երևանյան թմբուկների ներքո է Դեմոկրատակական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը տիկնոջ ու թիմի հետ եզրափակում քարոզարշավը։
Բեռնել ավելին