Մատչելիության հղումներ

Ներկա և նախկին իշխանությունները տագնապեցին իմ՝ անընդհատ բարձրացող վարկանիշից․ Տիգրան Արզաքանցյան


Տիգրան Արզաքանցյան
Տիգրան Արզաքանցյան

Երևանյան թմբուկների ներքո է Դեմոկրատակական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը տիկնոջ ու թիմի հետ եզրափակում քարոզարշավը։

«Ես չեմ սիրում բարձր բառեր ասել, որովհետև ես հույսով եմ, որ այս անգամ մեր ժողովուրդը ճիշտ կմտածի ու վստահի իրենց խոսքը այն կուսակցությանը, որոնք ունեն կյանքում կատարած գործեր ու փորձ ունեն բանակցությունների, գործերի», - ասաց նա։

Արզաքանցյանը չի շտապի կանխատեսում անել՝ քանի տոկոս կհավաքեն, կհաջողեն մեծամասնություն վերցնել։ Ասաց, որ միշտ սիրել է առաջինը լինել․ - «Փոքր ժամանակ էլ միշտ սիրել եմ առաջինը լինել մրցումների որ գնում էի, հիմա էլ ուզում եմ, որ մեր ժողովուրդը մեզ իրենց սրտի ձայնը տա, որ մենք լինենք առաջինը»։

Կա մի հանգամանք, որ չի վհատեցնում դեմկուսի վարչապետի թեկնածուին․ կուսակցության ցուցակը գլխավորող Արզաքանցյանը չի գրանցվել, քանի որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, նրա փաստաթղթում անճշտություն է եղել։ Արզաքանցյանը պատգամավորի թեկնածու չէ, այդուհանդերձ վստահ է, որ ներկա ու նախկին իշխանությունները ուղղակի տագնապեցին իրենց անընդհատ բարձրացող վարկանիշից․ - «Այնքան է տոկոսը բարձր մեր, որ այսօր մեր լավ ցանկացողները, մրցակիցները ինձ անօրինական ձևով հանեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»։

Եթե ստացվի այնպես, որ դեմկուսը չհաղթի, ու Արզաքանցյանը վարչապետ չդառնա, միևնույն է հայրենասիրական աշխատանքը շաչրունակելու է․ - «Կլինեմ իմ ժողովրդի կողքը»։

Դեմոկրատական կուսակցության քարոզչական բոլոր հավաքներին ցուցակի առաջին համարին ուղեկցում է տիկինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Հավաքների կազմակերպչական ու գեղարվեստական մասը նրա ուսերին է․ - «Սիրուն տիկին ունեմ, դրա համար էլ նշվում ա։ Ինքն էլ մեր հայրենասերն ա, Հայաստանը սիրում է, հարգում է, իրեն ամուսնու գործերը պաշտպանում է։ Ընտանիք ենք, բա ընտանիքը ինչի՞ համար ա։ Որ պաշտպանենք, իրար հետ լինենք, հավատարիմ լինենք»։

Նատալյան առաջին տիկին դառմնալու ցանկություն չունի, օգտակար լինելու ցանկություն ունի, ասում է ամուսինը։ Ռոտենբերգն ինքն էլ կարծում է, որ անկախ ընտրությունների արդյունքից շարունակելու է աշխատել դեմկուսի հետ, Հայաստանի երիտասարդների հետ։

«Եթե այս մի պլանը չհաջողվի, կանցնեմ հաջորդին», - ժպտում է Նատալյա Ռոտնեբերգը։ - «Բայց երբեք չենք հրաժարվի երազանքից»։

XS
SM
MD
LG