Հանդեսի այսօրվա թողարկումն անդրադառնում է Ուսամա Բին Լադենի սպանությանը, Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությանը` Հայաստանում մամուլի ազատության կապակցությամբ, եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությանը, որն առնչվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրինագծի հաստատման գործընթացին: