Մարտի 6-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայկական համայնքից բացի հանդիպումներ կունենա նաեւ Ֆրանսիայի կառավարական շրջանակների հետ: ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չմանրամասնեց, թե ովքեր են ընդունելու Ֆրանսիայի Ազգային ժողովի հրավերով Փարիզ ժամանած Բակո Սահակյանին:
Բաբայանը նշեց, որ այս այցելությունը մի փոքր տարբեր է Սահակյանի նախորդ այցելություններից, քանի որ Ֆրանսիայի հայկական համայնքը 2011 թվականը հռչակել է Ղարաբաղի տարի եւ որոշել է կազմակերպել տարբեր միջոցառումներ Ղարաբաղի խաղաղությանը նեցուկ լինելու համար:
Կիրակի` մարտի 6-ին Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի, ինչպես նաեւ «Սատար Ղարաբաղի» միության վարչական անդամների հետ եւ քննարկել կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ըստ Բաբայանի` ԼՂ նախագահի այս այցը կարեւոր է Ղարաբաղը ծանոթացնելու, ավելի լայն ճանաչելիություն ձեռք բերելու տեսանկյունից ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ Եվրոպայում:
Ի պատասխան այն դիտարկմանը, որ վերջերս Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր փոքր-ինչ պասիվացել է Ղարաբաղյան կարգավորման գործում, ԼՂ նախագահի մամլո խոսնակն ասաց, որ Հարավային Կովկասը շարունակում է իր ունեցած ազդեցությամբ հետաքրքրել Ֆրանսիային եւ ունի կարեւոր նշանակություն:
«Ներկայումս կան աշխարհաքաղաքական այլ խնդիրներ, որոնք որեւէ ձեւով չեն կարող խոչընդոտել, այլ նույնիսկ հնարավորություն են ստեղծում խորացնելու երկկողմանի հարաբերությունը: Ֆրանսիան ուրույն դերակատարություն ունի վերջին տարիներին հակամարտության կարգավորման հարցում: Նիկոլա Սարկոզիի իշխանության գալուց հետո որեւէ արմատական փոփոխություն չի նկատվել: Ֆրանսիան կատարում է իր միջնորդական առաքելությունը եւ իր ուժերի ներածին չափով նպաստում է խաղաղության պահպանման գործին», - ասաց Բաբայանը:
Մարտի 8-ի առավոտյան Բակո Սահակյանը տարածաշրջանի եւ Ղարաբաղի խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական հաստատությունում (IFRI), ուր հրավիրվում են Ֆրանսիա այցելող օտարերկրյա պետությունների ղեկավարները եւ բարձրաստիճան պաշտոնյաները: