Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում հրապարակել է ֆրանսահայ լրագրող Արա Թորանյանի բաց նամակը, որի վերնագիրն է «Փարիզը լքում է հայերին»:
Ֆրանսահայ քաղաքական գործչի եւ Ֆրանսիայի նախագահի միջեւ վերջերս բացահայտ հակամարտություն է առաջացել Նիկոլա Սարկոզիի որդու` Ժան Սարկոզիի պատճառով:
Հանդեսն անդրադառնում է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հնգօրյա պաշտոնական այցին Թուրքիա, որի ընթացքում խոսվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
Հանդեսը բացվում է Եվրամիության անդամակցությանը Թուրքիայի ձգտման 5 տարիների (պաշտոնական բանակցությունները սկսվելուց ի վեր) վերաբերյալ Եվրամիության եւ կառույցին անդամակցող ղեկավարների կարծիքները ներկայացնող անդրադարձով:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան կարգավորման ձգձգման կապակցությամբ: Այդ մասին «Ասոշիեյթեդ փրես»-ին փոխանցել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից:
Ելիսեյան պալատում չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպումից հետո նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չկայացավ, սակայն Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ փոխանցեցին երկու նախագահների զրույցից։
Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն երկկողմ համագործակցության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ կայունության խնդիրները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմից։
Փետրվարի 8-ին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Շիրմա Օրանը` հայտնի թուրք գիտնական Բաշքըն Օրանի դուստրը, ֆրանսիական դատարանի կողմից տուգանվել է 1500 եվրոյի չափով, քանի որ հրաժարվել է ասել, որ Օսմանյան կայսրության մայրամուտին` 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն էին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ավարտեց փարիզյան հանդիպումները Եվրոպայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական ուղեւորության երկրորդ կանգառը Նյու Յորքն է, ուր ուրբաթ ուշ երեկոյան Փարիզից մեկնել է Հայաստանի նախագահը:
Հինգշաբթի օրը մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը:ԼՐԱՑՎԱԾ
Երեւանում լույս է տեսել ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանի «Երեւան 06-08» գիրքը՝ որը պատմում է 2006-2008 թվականի Հայաստանի ներքաղաքական զարգացումների՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասին։
Այս օրերին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվում Սփյուռքի համայնքներում՝ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Ամերիկայում եւ այլուր:
Ապրիլի 19-ի առավոտյան Փարիզի «Երեւան» պուրակում` Կոմիտասի արձանի մոտ, մոտ չորս տասնյակ հոգուց բաղկացած մի խումբ` տեղի հայկական եւ թուրքական համայնքների անդամներ, խորհրդանշական արարողությամբ նշեց Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը:
Երեկ Փարիզում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի: