Կորոնավիրուսը հաղթահարած մարդու մոտ հակամարմինները պահպանվում են միջինը 10 ամիս, սակայն 5-6 տոկոսի մոտ առհասարակ չեն էլ առաջանում դրանք։ Վարակվելուց հետո որքան շատ հակամարմին է առաջանում մարդու օրգանիզմում, այնքան մեծ է հավանականությունը, որ նա երկրորդ անգամ ավելի ուշ կվարակվի։