Օրակարգը երեկ չի հաստատվել միայն տեխնիկական խնդիրների պատճառով, վստահեցնում է Ալեն Սիմոնյանը։
Հաղորդման հյուրերն են «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից Արմեն Փամբուկչյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Իվետա Տոնոյանը, «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը և «Պառլամենտ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսիինե Վասիլյանը։
Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել է սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ վարույթը հարուցվել է քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը քրեական գործի հարուցումից հետո երկրորդ ծավալուն հարցազրույցն է տվել:
Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող քրեական գործը։
2019 թվականին հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ դուրս է գրվել 106 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի, որը շուրջ 303 միլիարդ դրամի ավելի արձանագրված ապրանքաշրջանառություն է։
Հայաստանում կանայք ակտիվ ներգրավված չեն տնտեսությունում, աշխատաշուկայում՝ ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի զեկույցը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը նկատում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժում է կանանց պասիվության պատճառով
2018 թվականին Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2,2 տոկոսով. եթե 2017 թվականին աղքատության ցուցանիշը 25,7 տոկոս էր, ապա 2018-ին 23,5 տոկոս է։
Հաղորդաշարի հյուրերն են Երևանի ավագանու և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունների, ավագանու «Լույս» և խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հայկ Խանումյանի կարծիքով՝ միշտ էլ վտանգ կա, որ ընտրություններն Արցախում կարող են խախտումներով անցնել։
Սերժ Թանկյանն ինքն էլ մարտահրավեր է նետել իր ընկերներին՝ ամսական 23 դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Եթե 48 ժամում նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը չներկայանա նախաքննական մարմնին, ապա Հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Բեռնել ավելին