Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել են վարչապետ Փաշինյանի մարտահրավերը


Սերժ Թանկյանը Երևանում, արխիվ
Սերժ Թանկյանը Երևանում, արխիվ

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը քիչ առաջ արձագանքել է երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերին։

Փաշինյանն առաջարկել էր ամսական 20-23 դոլար նվիրաբերել հիմնադրամին՝ վստահեցնելով, որ հավաքված միջոցների ծախսման արդյունավետությունը կրկնակի է լինելու։ Թանկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց.

«Ես ընդունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ հիմնադրամին նվիրաբերել ամսական 23 դոլար։ Ինքս էլ մարտահրավեր եմ նետում իմ ընկերներին՝ դոկտոր Էրիկ Իսրաելյանին, Վահե Բերբերյանին և Էնջել Սարաֆյանին ամեն ամիս նվիրաբերել 23 դոլար՝ ավտոմատ կրկնվող գործողությամբ։

Կարծում եմ, որ գաղափարը հիանալի է՝ ստեղծել հայերի գլոբալ ցանց, որոնք նվիրաբերում են ոչ մեծ գումար, քան կախված լինել ավելի փոքր թվով մարդկանցից, որոնք մեծ գումարներ են նվիրաբերում, և կրճատվում է ընդհանուր նվիրաբերողների թիվը։ Եկեք, անենք սա»։

Reddit սոցցանցի հիմանդիր Ալեքսիս Օհանյանն էլ թվիթերում է գրել, որ ընդունել է մարտահրավերը։

Հիշեցնենք, որ այս տարի հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 10 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG