«Եթե դու հանկարծ «ցեղասպանություն» բառն արտասանես, ես քեզնից ռազմական հրթիռ, ինքնաթիռ եւ ուղղաթիռ չեմ առնի, ինչպես նաեւ չեմ աջակցի Իրանում եւ Աֆղանստանում քո օպերացիաներին: Ահա այդպես պարզ եւ միանշանակ է, ըստ թուրքական մամուլի, նախազգուշացնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նախօրոք «գրաքննելով» վերջինիս` ապրիլի 24-ին արտասանվելիք ճառը: Ես, օրինակ, Օբամայի տեղը լինեի, նման բացահայտ շանտաժից կվիրավորվեի. - «Այս ո՞ւմ ես դու սպառնում, սիրելի Ահմեդ», - կասեի, - «հիմա հենց քեզ ինադու «ցեղասպանություն» կասեմ, իսկ ինքնաթիռ-ուղղաթիռներիս համար ուրիշ մուշտարի կճարեմ, տարածաշրջանում էլ առանց քո օժանդակության իմ պատերազմները կվարեմ»: Բայց դա, իհարկե, լուրջ քաղաքական մոտեցում չէ», - գրում է «Առավոտի» խմբագիրը։