Ներկայացրած հայտով «Երեւան ջուր» ընկերությունը նախատեսում է ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը բարձրացնել շուրջ 25 դրամով` 181-ից դարձնելով 206 դրամ: Ընկերության ներկայացուցչի խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրենց ներկայացրած հայտը, հավանաբար, կքննարկի մայիսին, եւ այն բավարարելու դեպքում՝ հուլիսից ջուրը սպառողին կմատակարարվի բարձրացված սակագնով:
Ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը ասուլիսի սկզբում հայտարարեց, որ ջրի սակագնի ճշգրտումը բացարձակապես պայմանավորված չէ գազի սակագնի բարձրացմամբ:
«Ըստ վարձակալության պայմանագրի, յուրաքանչյուր տարի պետք է ճշգրտվեն ջրամատակարարման սակագները։ Յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մենք ուղղակի այդ ստանդարտ գործընթացը անում ենք, քանի որ սակագների հաշվարկում օգտագործվում են որոշակի կոմպոնենտներ, եւ այդ կոմպոնենտների փոփոխության դեպքում, բնականաբար, սակագինը պետք է ճշգրտվի», - մանրամասնեց Մարգարյանը։
Պաշտոնյայի պարզաբանմամբ, ջրի սակագնի ճշգրտման համար հիմք են հանդիսանում 4 հիմնական բաղադրիչներ՝ վաճառված ջրի ծավալը, երկրում սղաճի մակարդակը, եվրո-դրամ փոխարժեքի տատանումը եւ էլեկտրաէներգիայի սակագինը։
«Քանի որ պայմանագրային տարվա սկզբին չի նախատեսվում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն, սակագինը ճշգրտվում է միմիայն առաջին երեք կոմպոնենտներով», - նշեց «Երեւան ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը։