Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից


Armenia -- Prime Minister Tigran Sarkasian, undated
Armenia -- Prime Minister Tigran Sarkasian, undated
Ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ճնշման տատանման կապակցությամբ: Հաջորդ օրը արդեն վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից:

«Նաիրի» կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը շաբաթ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Այս պահի դրությամբ, վիճակը կայուն է, ինքնազգացողությունը՝ բավարար, եւ [Տիգրան Սարգսյանը] պարտրաստվում է դուրս գրման: Դիմել էր ճնշման տատանման կապակցությամբ: Մեկ օրվա ընթացքում մենք կատարել ենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որեւիցե լուրջ փոփոխություններ չենք հայտնաբերել: Մեկ օր ուղղակի գտնվել է հսկողության տակ»:

Տիգրան Սարգսյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Սիրանույշ Մարտիրոսյանի պնդմամբ՝ «ճնշման տատանումներ կարող են լինել ցանկացած առողջ մարդու մոտ»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը առողջական վիճակի այդ վատթարացումը որեւէ առնչություն ունի՞ վերջին շրջանում մամուլում շրջանառվող քաղաքական շահարկումների հետ, վարչապետի օգնական Արամ Անանյանի պատասխանը հակիրճ էր. - «Բացառվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG