«Ռուսաստանը հո չի՞ պայմանավորվել Հայաստանի հետ, որ պաշտպանելու է Հայաստանին ղարաբաղյան խնդրում», - ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Սպանված զինվորի դին հողին հանձնվեց Վերին Գետաշենի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Սպայկա» ընկերության շենքի մոտ, որտեղ լույս հինգշաբթի գիշերը բռնկված հրդեհը հաջողվել էր մարել միայն կեսօրից հետո, այսօր հրշեջներ են հերթապահում:
Հասարակական, քաղաքական հատվածի ներկայացուցիչները գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության դիմաց:
Հովհաննես Սահակյանը չի բացառում, որ առաջիկայում Ազգային ժողովում կրկին ձեռնամուխ կլինեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր իրենց աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ իշխող Հանրապետական կուսակցությունը հավանություն է տվել փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Կառավարության նոր կազմին:
ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով` այս երեք ուժերն են հաղթահարել սահմանված շեմը, իսկ հաղթել է իշխող կուսակցությունը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում քվեարկեց։ Ընտանիքի ուղեկցությամբ եկած քաղաքապետին դիմավորեց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը։
Ֆինանսների նախարարի խոսքով` թեեւ կառավարության մոտեցումն այս հարցում համահունչ է ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, ներկայացված նախագծով «օրենսդրական տեխնիկայի տեսակետից այդ նպատակներին հնարավոր չէ հասնել»:
Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազները երեքշաբթի օրը իրավական համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին:
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ:
ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Վարդան Օսկանյանի առաջարկությունը կքննարկվի կուսակցությունում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն անդրադառնում են վարչապետի վերանշանակմանը:
Փոփոխություններ առաջարկող փաստաթղթերը ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:
Փաստաթուղթը Երեւանում ստորագրել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Ազատության հրապարակում կեսգիշերին մոտ «Ժառանգության» առաջնորդը հրաժեշտ տվեց հավաքվածներին:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ավարտելով այսօր երեկոյան Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը, հայտարարեց, որ երթով ուղեւորվում է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ` Ծիծեռնակաբերդ։
Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ընդունել է կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը:
Բաղդասարյանը ասում է, որ հնարավոր չէ լինել ընդդիմություն եւ միաժամանակ լինել իշխանության մեջ` նկատի ունենալով Հովհաննիսյանի` մի շարք կարեւորագույն ոլորտների ղեկավարման պահանջը:
Բեռնել ավելին