Կիրակի օրը անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալներով, հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)` ստանալով քվեների 55.89 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) է, որի օգտին քվեարկել է ընտրողների 23.07 տոկոսը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Բարեւ Երեւան» դաշինքը` քվեների 8.48 տոկոսով:
Հենց այս երեք ուժերից էլ կձեւավորվի Հայաստանի մայրաքաղաքի նոր ավագանին:
Մայիսի 5-ի ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, ժամը 20:00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, քվեարկել է 437 հազար 21 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 53.53 տոկոսը:
Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով իր կողմից կատարվող քննությունների վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում է, որ մայիսի 5-ի ժամը 24-ի դրությամբ 4 քրեական գործ էր հարուցված: