Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր ուշ երեկոյան կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի, այնուհետև կուսակցության խորհրդի նիստերից հետո ՀՀԿ խոսնակ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջարկվել է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել Կառավարության կազմում եւ Կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտել նաեւ նախարարի ֆունկցիայով: Շարմազանովի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պետք է հիմնականում համակարգի Կառավարության բարեփոխումները, ՀՀԿ-ն միաձայն որոշել են այդ պաշտոնում առաջադրել Վաչե Գաբրիելյանին, ով ֆինանսների նախարարի պաշտոնակատարն էր` «մի մարդու, որը պրոֆեսիոնալ է, բարեկիրթ է, եւ ունի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու խորը փորձ»:
Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում Հանրապետականն առաջադրել է հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանին, ով նախագահի խորհրդականն էր:
«Կարծում եմ, որ լեգենդար սպորտսմեն Յուրի Վարդանյանը ինչպես 80-ականներին էր իր աշխատանքով եւ իր ռեկորդներով հիացնում մեր հասարակությանը եւ ողջ հայությանը, այնպես էլ ինքը ամեն ինչ կանի մեզ հետ միասին, մեր սպորտսմենների հետ միասին, որպեսզի մենք տարեցտարի ունենանք ավելի լավ ձեռքբերումներ սպորտի բնագավառում», - մեկանաբանեց ՀՀԿ խոսնակը:
Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի կառավարության աշխատակազմի ղեկավար, ֆինանսիստ Դավիթ Սարգսյանը: Շարմազանովը հույս հայտնեց, որ Դավիթ Սարգսյանը կարող է իրականացնել այն լիազորությունները, արդարացնել այն սպասելիքները, որոնք իրենից սպասում է հասարակությունն ու Հանրապետական կուսակցությունը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրվել է միջազգային փորձագետ, նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը:
ՀՀԿ-ն որոշել է Տիգրան Դավթյանին գործուղել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, որպես Հայաստանի ներկայացուցիչ:
«Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարն ու մյուս նախարարները այսօր կվերանշանակվեն», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ՀՀԿ-ի խոսնակի, իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկրին» հատկացված նախարարական երեք պորտֆելները պահպանվելու են:
Շարմազանովն ասաց, որ ԲՀԿ-ի հետ նախարարական պորտֆելների հարց չի քննարկվել:
Լրագրողների դիտարկմանը, թե հասարակությունը դժգոհ է ՀՀԿ-ից եւ Կառավարությունից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Եթե դուք կարծում եք, որ չորս նախարարի փոփոխությունը, կամ չորս ոլորտներում փոփոխությունը բավարար չէ, թույլ տվեք չհամաձայնել: Ավելին, խնդիրը ոչ թե գնում է միայն անձերի փոփոխության մեջ, այլ գործելաոճի փոփոխության եւ մենք պետք է գնանք պարբերաբար բարեփոխումների ճանապարհով»:
Չորեքշաբթի առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է նոր Կառավարության անդամներին նշանակելու մասին հրամանագրերը: