Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահի հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Անկարայում գումարված նիստում Nabucco գազատարի նախագծի ղեկավարները երկուշաբթի օրը որոշել են, որ Իրանը չի ընդգրկվելու եվրոպական երկրներին կասպյան գազի մատակարարում նախատեսող այս ծրագրում:
20 տարի առաջ սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզումը, Մոսկվայում բնապահպանները պայքարում են Խիմկինսկի անտառի փրկության համար, թուրք - ամերիկյան բանակցություններ. այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» ծրագրում:
Հայ-ռուսական հարաբերությունների թեման գերակշիռ է մոսկովյան մամուլում. ռուսաստանյան թերթերը փորձում են կանխատեսել, թե ինչպե՞ս են հետագայում զարգանալու իրադարձությունները Հարավային Կովկասում։
Թուրք փորձագետների կարծիքով` Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման գործընթացն ու Ռուսաստանի նախագահի Հայաստան այցը «ուղերձ են` հասցեագրված Բաքվին»
Ադրբեջանի խորհրդարանականներն անհանգստացած են Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հեռանկարից:
«Հայ-ռուսական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են եւ օրինակելի մոդել են ամբողջ հետխորհրդային տարածքի համար», - ռուսաստանյան Россия-24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի որոշմամբ` անգլերենը դառնում է այդ երկրի երկրորդ լեզուն:
Երկուշաբթի օրը մեկնարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:
Ռուսաստանի կազմում գտնվող հյուսիսկովկասյան հանրապետությունների ղեկավարները հրաժարվում են «նախագահ» կոչվել:
Միացյալ Նահանգների դատական վերաքննիչ ատյանը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» եւ «Ժամանակ» թերթերի խմբագիրները համաձայն չեն այն կոչերին, թե հայերը պետք է բոյկոտեն եւ չմասնակցեն սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:
Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում ահաբեկչության համար մեղադրվող երեք անձինք երեքշաբթի օրը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Հանդեսը բացվում է անդրադարձով ադրբեջանական լրատվամիջոցներում կրկին հայտնված տեղեկություններին, թե Ռուսաստանից Վրաստանի տարածքով անցնող եւ Հայաստանին բնական գազ մատակարարող Մոզդոկ – Թբիլիսի – Երեւան խողովակաշարը կարող է անցնել Ադրբեջանի պետական նավաթագազին «Սոկար» ընկերության հսկողության տակ:
Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման գործընթացի ձգձգումից առաջին հերթին Միացյալ Նահանգներն է տուժում:
Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում երեքշաբթի օրը պայմանավորվել են արագացնել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը:
Ծնունդով Պոլսեցի, հայկական արմատներ ունեցող անվանի դաշնակահար Շահան Արծրունին Վանում համերգ է տալու՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսված պատարագի առթիվ։
Հանդեսն անդրադառնում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու մասին երկու երկրների միջեւ արձանագրություն ստորագրելու մտադրությանը, Թուրքիայի կառավարության եւ երկու խոշորագույն բանկերի դեմ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների դատական հայցին եւ կանադահայ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի` «Հյուրիեթ»-ում հրապարակված հարցազրույցին:
Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչները Թուրքիայի կառավարության եւ երկու խոշորագույն բանկերի դեմ հայցով դիմել են դատարան՝ պահանջելով Հայոց ցեղասպանության զոհ դարձած իրենց նախնիների կրած վնասի փոխհատուցում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ամերիկահայերին կոչ է անում հորդորել իրենց սենատորներին՝ դեմ քվեարկել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակմանը:
Բեռնել ավելին