Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգը Գյումրիի ռուսական ռազմաբազայում, Գյումրի, արխիվ:
Ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգը Գյումրիի ռուսական ռազմաբազայում, Գյումրի, արխիվ:
Հանդեսը բացվում է անդրադարձով Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը` ստորագրել արձանագրություն, որի համաձայն Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով։ «Ինտերֆասք» գործակալության այս լուրը դիտարկվում է` համադրվելով երեկ հրապարակված, ապա հերքված տեղեկատվությանը, թե Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 3 հակաօդային պաշտպանության «Էս-300» կայանք:

«Մոլորակ»-ի երկրորդ հատվածը նվիրված է Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների դատական հայցին` ընդդեմ Թուրքիայի կառավարության եւ երկու խոշորագույն բանկերի` Հայոց ցեղասպանության զոհ դարձած իրենց նախնիների կրած վնասի փոխհատուցման պահանջով:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականում հրապարակված հարցազրույցում կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Եգոյանը ցանկություն է հայտնել ֆիլմ նկարահանել Թուրքիայում: «Մոլորակ»-ը պատմում է հարցազրույցի մանրամասների մասին:
XS
SM
MD
LG