Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գյուլը նախ առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիեւի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել 2 երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
APA գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները 2 երկրների միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիր են ստորագրել։
Նախքան Բաքու մեկնելը՝ Ստամբուլի օդանավակայանում, Աբդուլա Գյուլը լրագրողներին ասել էր, որ Բաքվում երկօրյա բանակցությունների հիմնական թեման լինելու են տարածաշրջանի սառեցված հակամարտությունները։
«Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը Թուրքիայի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է», - հայտարարել է Գյուլը։
Թուրքիայի նախագահը հատուկ շեշտել է, որ «Թուրքիայի նպատակներն ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Աբդուլա Գյուլը ղարաբաղյան հակամարտությանը անդրադարձել էր նաեւ անցած շաբաթ՝ նշելով, թե «Կովկասի ներկայիս ստատուս քվոն գոհացուցիչ չէ ո'չ Ադրբեջանի, ո'չ Թուրքիայի, ո'չ Հայաստանի համար»։
Բաքու կատարած այցի օրակարգի մյուս գլխավոր թեման էներգետիկայի ոլորտի համագործակցությունն է։ Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։ Երկու երկրների ղեկավարները քննարկում են ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու տարբեր հնարավորությունները: Գյուլը օդանավակայանում լրագրողների հետ կայացած իր զրույցում կարեւորել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-Էրզրում գազատարի ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ծրագրերը։
Խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ շինարարական աշխատանքները ընթանում են արագացված տեմպերով եւ արդեն 2012-ին շինարարությունը նախատեսում են ավարտել:
APA գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները 2 երկրների միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիր են ստորագրել։
Թուրքիայի նպատակներն ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը...