Լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ավարտին մոտեցող 2011 թվականի մասին իրենց խոհերն ու մտորումները կիսեցին դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, արվետագետ Լեւոն Իգիթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ դերասան Ազատ Գասպարյանը:
Հայաստանի գրողների միությունը ամփոփել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության արդյունքները:
Ավարտվող տարում իրենց ղեկավարած կառույցների աշխատանքը այսօր լրագրողների հետ հանդիպումներում ներկայացրեցին Հայաստանի գրողների միության նախագահն ու Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Այսօր տեղի ունեցած Թատերական գործիչների միության 14-րդ համագումարում Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում:
Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հինգշաբթի օրը տեղի կունենա 20-րդ դարի ռուս արձակի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Աբանամատ. ժամանակին մենք ապրել ենք սարերում» ներկայացման պրեմիերան:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը գոհ է ավարտվող տարվա ընթացքում կատարված աշխատանքից, բայց միաժամանակ ահազանգում է, որ նվագախումբը կարող է զրկվել շատ երաժիշտներից:
Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ, Հայաստանում «պետական գործիչներ», «ապագա սերնդի մասին մտածողներ» չկան:
Ուրբաթ օրը Երեւանում, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսը:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում չորեքշաբթի օրը բացվեց Երեւանյան ճարտարապետական բիենալեն:
Վաղը` նոյեմբերի 16-ի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Անուշը դերերգը կկատարի Հասմիկ Պապյանը:
«Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Հայաստանում է Մոսկվայի լեգենդար Տագանկայի թատրոնի եւ կինոյի հանրահայտ դերասան, ռեժիսոր Վենիամին Սմեխովը:
Գեւորգ եւ Գուրգեն Դաբաղյանները` իրենց «Դաբաղյան» համույթով Ստամբուլում կայացած երկու համերգներում ներկայացրել են հայկական ժողովրդական եւ աշուղական երաժշտությունը:
28-ամյա թուրք պատմաբան Մեհմեդ Փերենչեկը վերջերս Մոսկվայում ռուսերեն հրատարակել է «Հայկական հարց. 120 փաստաթուղթ Ռուսաստանի պետական արխիվներից» խորագրով գիրքը:
Երեքշաբթի երեկոյան Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում ռեժիսոր Դայսկե Տենտանի հանրահայտ «Այկի» ֆիլմի ցուցադրությամբ կբացվի ճապոնական ֆիլմերի եռօրյա փառատոնը:
Մշակույթի նախարարը` հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում կատարվող աշխատանքների մասին։
Օրերս լրացավ գրող, գրականագետ Նորայր Ադալյանի 75-ամյակը: Նա այսօր էլ լի է երիտասարդական եռանդով ու աշխուժությամբ:
Չորեքշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրել են Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը:
Ձայնասկավառակի շնորհանդեսը կանցկացվի համերգի ձեւով, որի ընթացքում կհնչեն խմբի բոլոր նոր երգերը:
Փառատոնի ընթացքում հնարավոր կլինի ունկնդրել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` գրված անկախության քսան տարիների ընթացքում:
«Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում Հայաստանում է ամերիկացի աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը:
Բեռնել ավելին