Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցնելով Ուինսթըն Չերչիլի ասույթներից մեկը` «Քաղաքական գործիչները մտածում են ապագա ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները` ապագա սերնդի մասին»` Բաբայանը շարունակեց. - «Պետական գործիչների պակասը [Հայաստանում] շատ է զգացվում, իսկ քաղաքական գործիչների տեսակետից, կարծես թե, մեծ առատություն ունենք… Պետական գործիչ չունենք, ապագա սերնդի մասին մտածող չունենք: Բոլորը մտածում են ապագա ընտրությունների մասին»:
Բաբայանին մեր մշակութային կյանքում դուր չի գալիս գավառականությունը. - «Մեր ոչ միայն մշակութային կյանքը, մեր ամբողջ հասարակական կյանքը գավառական է: Եվ երբ հարցնում են` ի՞նչ տարաձայնություններ ունեք իշխանությունների հետ, ես ասում եմ` ին տարաձայնությունները զուտ էսթետիկական, գեղագիտական բնույթի են: Ինձ դուր չեն գալիս այդ դեմքերը, ինձ դուր չի գալիս խոսելու ձեւը, ինձ դուր չի գալիս այդ ճաշակը… Եվ դա գալիս է առաջին հերթին, կարծում եմ, գավառականությունից»:
Ավելի քան 30 տարի թատրոնին նվիրած ռեժիսորը համամիտ չէ այսօր տարածված կարծիքին, թե թատրոնը մեզանում պահանջված չէ: «Փոքր ազգի բարդույթ ունենք», - ասաց նա` շարունակելով. - «Մեզ թվում է, թե շատ հանդիսատես պիտի ունենանք` գոնե մի հազար հոգի պիտի հավաքվի: Այնինչ, եթե անգամ մեկն է գալիս, ուրեմն թատրոնը պահանջված է»:
Նա համամիտ է, որ հայ թատրոնը այսօր գուցե ներգրավված չէ համաշխարհային թատերական տենդենցների մեջ, բայց դա, նրա համոզմամբ, գալիս է «մի շատ պարզ, հասարակ բանից». - «Մենք, ցավոք սրտի, մեր գնահատման պետական համակարգում վերականգնել ենք բոլոր նախկին սովետական չափանիշները` այդ պատվավոր կոչումները եւ այլն, եւ այլն, որոնք միայն խանգարում են: Թատրոնը շատ կենդանի օրգանիզմ է, իսկ դա նշանակում է` որպեսզի ինչ-որ բան ծնվի, պետք է թույլ տաս, որ ինչ-որ բան մահանա: Մինչեւ չմահանա, չի ծնվի: Մենք, ցավոք սրտի, մեր թատրոններ բերել-հասցրել ենք Լենինի վիճակի, դրել ենք դամբարան ու ասել ենք` եկեք նայեք, 70 տարի է նույն ձեւով, նույն կոստյումով նա պառկած է…»:
Բաբայանի համար շատ պարզ է, թե ինչպես է հարկավոր զարգացնել հայ թատրոնը` եթե խնդիրը կոնկրետ է դրվում . - «Եթե արվեստի առջեւ դրվում է խնդիր` արվեստի գործ տալ, ճանապարհ կգտնենք: Արվեստը աբստրակտ բան չէ, կոնկրետ մարդիկ են արվեստը ստեղծում: Երբ նրանց առջեւ ուրիշ խնդիր է դրվում` ասենք, դիֆերամբներ, զոնգեր երգել այս կամ այն մարդուն, ինչ-որ ակցիաների մասնակցել կամ ամբախ-զամբախ բաներ խոսել ամբիոնից եւ այլն` կդոփի տեղում: Որովհետեւ խնդիրն ուրիշ է դրված»: