«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ադալյանը ասաց, թե պատանեկության տարիներին իր մտքով անգամ չէր անցնում, թե կարող է այսքան երկար ապրել. - «Ես այսօր կանգնած եմ վերջակետից առաջ: Ես իմ կյանքից գոհ եմ, բայց ստեղծագործական կյանքից այնքան էլ գոհ չեմ»:
Խոսելով ժամանակակից գրականագիտության ու գրաքննադատության մասին` գրողը ասաց. - «Այսօր դժվար է եւ վտանգավոր է ժամանակակից գրականությամբ զբաղվելը, որովհետեւ այստեղ սխալը չի ներվում… Մենք ունենք այսօր լավ գրականագիտություն դասական գրականության վերաբերյալ, հայ հին գրականության վերաբերյալ: Բայց ճիշտ է, որ ժամանակակից գրականությամբ շատ քչերն են զբաղվում»:
Այսօր լույս տեսնող բազմաթիվ գրքերի մասին Նորայր Ադալյանը հետեւյալ կարծիքն ունի. - «Այդ գրքերի մեծ մասը լավ կլիներ լույս չտեսնեին… Հիմա ով փող ունի, հովանավոր ունի, իր գիրքը շքեղորեն տպագրում է` առանց դրա բարոյական իրավունքը ունենալու: Այսօր լույս տեսնող գրքերի մեծ մասը ոչ մի առնչություն չունեն իսկական գրականության հետ»:
Նրա համոզմամբ, իսկական գրականությունը չի պրոպագանդվում, փոխարենը պրոպագանդվում են կեղծ արժեքներ:
«Մենք ունենք մշակութային կյանք, ունենք գրականություն, պարզապես չենք ճանաչում, չենք շփվում», - ասաց նա` շարունակելով. - «Հասարակությունը անտեղյակ է. իմացե'ք, կարդացե'ք: Ընթերցանությունը դժվար աշխատանք է... հեռացել ենք, բավարարվել ենք հեռուստատեսային կեղծ հաղորդումներով», - զրույցի վերջում ասաց Նորայր Ադալյանը: