28-ամյա թուրք պատմաբան Մեհմեդ Փերենչեկը վերջերս Մոսկվայում ռուսերեն հրատարակել է «Հայկական հարց. 120 փաստաթուղթ Ռուսաստանի պետական արխիվներից» խորագրով գիրքը, որտեղ ամփոփված զեղծարարություններին երեքշաբթի անդրադարձավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Վիրաբյանի խոսքով` ստացվում է, որ այս գրքում ամփոփված արխիվային նյութերի համաձայն 1915-23 թվականներին հայերի դեմ իրագործված կոտորածների մեղավորները հենց հայերն են:
Ըստ Ամատունի Վիրաբյանի` գրքում ներկայացված փաստաթղթերին ուշադիր ծանոթանալիս տեսնում ես, որ նախ ոչ թե 120, այլ 163 փաստաթուղթ է ներկայացված ռուսական արխիվներից, եւ մնացած 57 փաստաթղթերը 1920-30-ական թվականներին Խորհրդային Միությունում լույս ընծայված տարբեր հակադաշնակցական հրատարակությունների արդյունքներ են:
«Դրան հիմնական հեղինակները հայ բոլշեւկներն էին` Ալեքսանդր Մյասնիկյանը, Կարինյանը, Աշոտ Հովհաննիսյանը, որ, բնականաբար, հակադաշնակցական էին եւ որոշ հարցերում մեղադրում է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Պատմաբանը դրանք դրել է գրքում, ցույց տալով իբրեւ ռուսական պետական արխիվներից վերցրած փաստաթղթեր», - պարզաբանեց Վիրաբյանը:
«Ռուսական պետական արխիվներում Հայոց ցեղասպանության մասին այդքան էլ փաստաթղթեր չկան: Ինչո՞ւ: Որովհետեւ Ռուսաստանը կռվող կողմ էր, նրա դիվանագիտական ներկայացուցիչները արդեն 1914 թվականին հեռացել էին Թուրքիայից, եւ նա տեղեկություններ չէր կարող ստանալ, թե ի՞նչ է եղել Թուրքիայում», - շեշտում է Ազգային արխիվի տնօրենը:
Ամատունի Վիրաբյանը այս գրքին պատասխանելու համար հոդված է գրել, որը շուտով կհրատարակվի ռուսերեն, կտեղադրվի համացանցում:
Բացի այդ Հայաստանի ազգային արխիվը մինչեւ 2015 թվականը կհրատարակի «Վշտապատում» խորագրով հայերեն, անգլերեն եւ ռուսերեն եռահատորը, որտեղ կներկայացվեն ցեղասպանությունից մազապուրծ եւ Արեւելյան Հայաստանում ապաստան գտած հայերի խոսքը այն մասին, թե ի՞նչ է կատարվել իրենց գյուղում, իրենց ընտանիքների հետ, ինչպե՞ս եւ ինչքա՞ն մարդ է զոհվել այդ գյուղում կամ ավանում, ովքե՞ր են կազմակերպել եւ իրականացրել ջարդերը եւ այլն: