Գործարար Ավո Կարագուլյանը ժխտեց լուրերը, թե իրեն հովանավորում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։
«Խոսքը ոչ միայն հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, այլ ֆիզիկական բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի հասնող բռնության մասին է»,- ասաց փաստաբանը։
Երեկ կալանավորված ակտիվիստի հետ հանդիպումից հետո նրա փաստաբանը ահազանգել էր, որ Սաֆարյանի կյանքը կալանավայրում գտնվում է լրջագույն վտանգի տակ։
Գևորգ Սաֆարյանի կյանքը կալանավայրում գտնվում է լրջագույն վտանգի տակ, «Ազատությանը» ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ պնդելով՝ «կյանքի ու մահվան հարց է»։
Հարձակումը, Կարեն Հարությունյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, երբ երեկոյան դուրս է եկել աշխատավայրից:
Ըստ ԱԱԾ-ի, մարզիչ Գագիկ Սիմոնյանը, այլ կասկածյալների հետ «հանցավոր համաձայնությամբ», «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել է 1000 - 3000 դոլարի խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքներ՝ ստացել ապօրինի շահույթ:
«Նոր Հայաստան»-ի առաջնորդը հայտարարում է, որ պայքարից չեն հրաժարվելու։
Ընդ որում, այս թիվը չի ներառում նրա այցը Չինաստան, որի արժեքի մասին մանրամասներն առայժմ հայտնի չեն:
Նման որոշում կայացվեց շաբաթ օրը Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրային քննարկմանը:
Սաֆարյանը դատարանի դահլիճում հացադուլ է հայտարարել
Այս անգամ շուրջ 250 միլիոն դրամի կահույք է գնվել:
«Ընտրական օրենսգիրքը պակաս կարևոր չէ, քան մեր Սահմանադրությունը»,- ասում է Հանրապետականի ներկայացուցիչը։
Օրեր առաջ փաստաբան Հայկ Ալումյանը բարձրաձայնել էր, որ նախկինում թոքախտով վարակված իր պաշտպանյալը կրկին առողջական ծանր վիճակում է, հնարավոր է հիվանդության կրկնություն, այնինչ նա պահվում է գերբեռնված՝ ավելի քան 14 կալանավորներով խցում:
Իրավապաշտպանները հույս ունեն, որ Եվրադատարանի վճիռը Հայաստանի ոստիկանությանը «կպարտադրի դադարեցնել անմարդկային վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ»:
Որոշ ճարտարապետների կարծիքով, սակայն, անգամ իրագործվելու դեպքում ծրագիրը զուրկ կլինի պատմական արժեքից:
Վերջին երկու տարիներին «Ագաթ-777»-ին առանց բաց մրցույթի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ է փոխանցվել` կոմիտեի շինարարական աշխատանքների համար:
Ավարտվող տարում բռնության ենթարկված ընդդիմադիր ակտիվիստների գործերը, ինչպես «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից, կասեցվել են՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով»։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հանրաքվեից շուրջ երկու շաբաթ անց խախտումների առնչությամբ կա միայն մեկ մեղադրյալ:
Միջազգային շուկայում նավթի գները շարունակական անկում են ապրում, սակայն Հայաստանում բենզինի գնի վրա դա գրեթե չի ազդում:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը պնդում է, որ ինքը տրվող պատվերների հետ կապ չունի, ընկերությունների կառավարմանն էլ չի մասնակցում:
Բեռնել ավելին