ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է ոչ միայն համանախագահի, այլև՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում։
Գործելու են բոլորովին նույն պայմաններն ինչ մյուս բոլոր մաքսակետերում են, որևէ տարբերություն չի լինելու, փոխանցել են ՊԵԿ-ից։
«Թուրքը քանի՞ պայմանագիր ստորագրեց, որ պիտի խաղաղություն լինի, եղա՞վ՝ չեղավ»:
Ուղիղ երկու շաբաթ առաջ վարչապետը հայտարարում էր՝ թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատել սահմանը, Հայաստանի օրենսդրությամբ դա կապահովվի:
Որ համաձայնությունը կայացել է՝ խաղաղապահները գնալու են, ադրբեջանական զինուժն էլ օգոստոսի 25-ին մտնելու է Բերձոր, Աղավնո ու Սուս, տեղեկությունն արցախցիներին Ստեփանակերտի իշխանությունները հայտնեցին։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացուցիչը հայտարարել է, թե Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է հանգուցալուծվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ:
Թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից հայտարարում են՝ Արցախում հայաստանյան զորքեր չկան։
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, շեշտեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ասածից հրաժարվելը զինվորականին ոչ հարիր է համարում, նրան այդ պաշտոնում առաջարկող վարչապետի մասին էլ, կարծում է, դա դրական չի խոսում։
«Չգա խորհրդարան, կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիիմքով Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարց, և մենք կքննարկենք»։
Այսօր երեկոյան նշանակված է ԱԺ-ի խորհրդի արտահերթ նիստ՝ ընդդիմադիր 33 պատգամավորներին՝ «Հայաստան» խմբակցության ողջ կազին, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությանը մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։
Ազգային ժողովը դիմողն է, մանդատներից զրկել-չզրկելու որոշումը ՍԴ-ն է կայացնում։
Իշխանականները, որ խորհրդի կազմում մեծամասնություն ունեն, չեն բացահայտում՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն՝ ՍԴ դիմելու, թե՞ չդիմելու։
Օրենքների նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ, բացառապես իշխանականների ձայներով, ընդդիմադիրները նիստին չմասնակցեցին։
Կառավարությունը հիմնավորում է, թե փոփոխությունն անում են բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով։
«Անուղղակի միջամտություն» Հայաստանի արտաքին քաղաքականությանը. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատականն է Ռուսաստանի դեսպանության կոշտ արձագանքին։
Ազգային ժողովից տեղեկացրեիցն՝ Ղազինյանը հրաժարականի գրավոր դիմում խորհրդարանի նախագահին դեռ չի ներկայացրել:
ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երկրորդական է որակում իշխանության սկսած գործընթացը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է կարծիքը, որ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ամբողջ պրոցեսը։
Բեռնել ավելին