Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը հայտարարեց, թե ԵԽԽՎ-ի բանաձեւից հետո վերջնականապես են հուսախաբվել:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմել Սահմանադրական դատարան:
«Ժառանգության» առաջնորդը զորակցություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին, զրուցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Ցանկացած իրավունք ենթադրում է իրականացման որոշակի կարգ, որը այս պարագայում խախտվել է», - ասաց Հրայր Թովմասյանը:
Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքը։
Հանդիպումը կազմակերպել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստների պնդմամբ, երեկ Երեւանի Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում փորձել են խոչընդոտել սեպտեմբերի 30-ի հանրահավաքի իրազեկման նպատակով թռուցիկներ տարածելու իրենց աշխատանքները։
Հայ ազգային կոնգրեսի` ուրբաթ օրը Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հարկավոր է ավելացնել իշխանությունների վրա գործադրվող ճնշումները:
«Երկխոսությունն այլեւս չի կարող համարվել ներքաղաքական խնդիրների լուծման տարբերակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեւոն Զուրաբյանը։
Քաղաքապետարանը արդեն մեկ ամիս է հրաժարվում է փոխհատուցել նրանց բնակարանների վարձը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը արտահերթ նիստում նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանին միաձայն ընտրեց հանձնաժողովի նախագահ:
Օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի 7 ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի գործով նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 16-ին փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:
Ընդդիմությունը չի մեկնաբանում Գալուստ Սահակյանի հայտարարությունը:
Ըստ Ընտրական օրենսգրքի` ԿԸՀ անդամի լիազորություննների դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է 21-օրյա ժամկետում:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի», «Նույնականացման քարտերի» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
ՀԱԿ-ի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց Ազգային ժողովի նախագահի հայտարարություններին:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անարդար եւ անհիմն է համարում իշխող կոալիցիայի հետ երկխոսությունը առկախելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որոշումը։
Ավելի քան 6 ամսվա դադարից հետո «Ժառանգություն» խմբակցությունը այսօր վերադարձավ խորհրդարան։
Ազգային ժողովի խոսնակը հորդորում է՝ «մի քիչ» սպասել։
ՀՀՇ-ի ղեկավարը իշխանությանը ողջամտության կոչ է անում:
Բեռնել ավելին