Մատչելիության հղումներ

Ոստիկանները զգուշացնում են, որ հանրահավաքի մասնակիցները «ենթակա են պատասխանատվության»


Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքը։

«Ազատություն» ռադիոկայանի այցի ընթացքում ժամանակ առ ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայությունը բարձրախոսներով ընդդիմադիրներին զգուշացնում էր․ - «Ձեր կողմից անցկացվող հավաքը Ազատության հրապարակում անօրինական է եւ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության»։

Հայ ազգային կոնգրեսի հասարակական կարգադրիչները «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ոստիկանները նաեւ մոտեցել են իրենց եւ տեղեկացրել, որ Ազատության հրապարակում շարունակվող շուրջօրյա հանրահավաքը ապօրինի է։

Այդուհանդերձ, Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առայժմ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները ապօրինություններ չեն կատարել։

Հարցին, թե ի՞նչ գործողությունների է պատրաստվում ոստիկանությունը, Մելքոնյանը պատասխանեց՝ «դա կախված է տարբեր հանգամանքներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG