Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Հայ ազգային կոնգրեսի կողմից անցկացվող շուրջօրյա հանրահավաքների օրինականության վերաբերյալ: Այս հարցը վերջին օրերին քննարկման առարկա է դարձել ոստիկանության պարբերական զգուշացումների հետեւանքով:
«Ցանկացած իրավունք ենթադրում է իրականացման որոշակի կարգ, որը այս պարագայում խախտվել է: Գործ ունենք խաղաղ, բայց անօրինական հավաքի հետ, որովհետեւ օրինական հավաքը, եթե հարյուր հոգուց պակաս է, կամ այն ինքնաբուխ հավաք չէ, ենթադրում է լիազոր մարմնի իրազեկում, որը այս պարագայում, չունենք», - ասաց նախարարը:
Հարցին, թե համաձա՞յն է այն պնդումների հետ, որ Ազատության հրապարակում վրանների տեղադրումը ինքնին հասարակական կարգի խախտում է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Վրանների տեղակայումը ինքնին կապ չունի հավաքների ազատության իրավունքի բովանդակության հետ»:
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը հող չի նախապատրաստում միջազգային կառույցներից հերթական քննադատությանն արժանանալու համար, եթե միջոցառումներ ձեռնարկվեն այդ հավաքները կասեցնելու ուղղությամբ հարցին, նախարարը այսպես արձագանքեց. - «Կա սահմանադրություն, կան միջազգային ստանդարտներ, եւ եթե դու գործում ես այս շրջանակներում, որեւէ մեկը քեզ այս առումով չի քննադատելու: Քանի դեռ [հավաքը] խաղաղ բնույթ է կրում, եւ անհամաչափորեն չի խախտվել այլոց իրավունքները ու ազատությունները, այդ հավաքները կընթանան: Բայց այն պահին, երբ կշեռքի երկու նժարներին կդրվի մի կողմից մարդկանց մի խմբի որոշակի իրավունքներ, մյուս կողմից` այս խմբի հավաք անցկացնելու իրավունքը, եւ եթե գնահատվի, որ առաջինը ավելի ծանրակշիռ է, այդ դեպքում սա կսահմանափակվի: Հավաքների ազատությունը իր կարեւորությամբ, նշանակությամբ հանդերձ ժողովրդավարական երկրում այնուամենայնիվ սահմանափակման ենթակա իրավունք է»:
Ազատ տեղաշարժի իրավունքի խախտումներին անդրադառնալիս
Իրավաբան Վահե Գրիգորյանը, ով վերջերս Interights միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն առաջարկով համահեղինակել է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատության մասին ձեռնարկը իրավաբանների համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հավաքների ազատության պաշտպանության մակարդակը ցույց է տալիս տվյալ հասարակության` ժողովրդավարական լինելու աստիճանը:
«Հենց միայն այս մի իրավունքի պաշտպանության մակարդակի կտրվածքով կարելի է դատողություն կազմել ամբողջ երկրի կառավարման համակարգի եւ ժողովրդավարության վիճակի վերաբերյալ», - ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանությունը հոկտեմբերի 1-ին պաշտոնական հաղորդագրությամբ զգուշացրել էր, թե «հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը»: Ոստիկանությունը հասարակական կարգի խախտում է համարում Ազատության հրապարակում վրանների տեղադրումը` կոչ անելով հանել դրանք: Մինչդեռ իրավաբան Վահե Գրիգորյանն ասաց` վրաններ տեղադրելու կապակցությամբ սահմանափակումներ նախատեսված չեն օրենքով:
Ինչ վերաբերում է այն պաշտոնական պնդմանը, թե շուրջօրյա հավաքներն իրազեկված չեն, ապա Վահե Գրիգորյանը հայտարարեց. - «Եթե որոշ պաշտոնատար անձինք հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման ռեժիմը դիտում են որպես ապօրինություն ընդամենը այն փաստի բերումով, որ իրազեկում ներկայացված չէ, իմ կարծիքով իրենք իրենց իրավական գիտելիքները վերանայելու խնդիր ունեն: Հավաքների մասին օրենքին շարունակական հղումները ինձ մոտ տպավորություն են ստեղծում, որ կառավարությունը մանկահասակ երեխայի նման նոր նվեր է ստացել, նոր խաղալիք, սիրուն շախմատ, բայց շարունակաբար փորձում է դա որպես մեքենա օգտագործել», - ասաց իրավաբանը:
Գրիգորյանի խոսքով` բոլոր դեպքերում անթույլատրելի է խաղաղ հավաքին միջամտելը:
«Եթե հավաքի ընթացքում որեւէ իրավախախտում է կատարվում, այդ դեպքում ոստիկանությունը պիտի համաչափ գործողություններ ձեռնարկի, որպեսզի կատարվող իրավախախտումը կա'մ կանխի, կա'մ իրավախախտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Հասարակական կարգի խախտում վերացական պատճառաբանությամբ միջամտել խաղաղ հավաքի իրականացմանը չի թույլատրվում: Նման պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային մի շարք պայմանագրերով», - ասաց Գրիգորյանը: