Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին բանակում մահացած զինվորների լուսանկարները եւ պաստառներ, որոնց վրա գրված էր` «Մի սպանեք մեր զավակներին»:
Ընդդիմության հետ երկխոսող իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանի («Բարգավաճ Հայաստան») համոզմամբ, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերսկսումը կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:
Փաստաբանի խոսքով, օգոստոսի 9-ին տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է։
Գեղարքունիքի մարզի գյուղերում ուսումնական տարվա սկիզբը վերջին տարիներին ավելի ցցուն է դարձնում սոցիալական խնդիրները:
«Մարտի 1-ի գործը չբացահայտելը չի նշանակում, թե չկա բացահայտելու ցանկություն եւ ոչինչ չի արվում բացահայտելու համար»,- չորեքշաբթի օրը հայտարարեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Փաստաբանը Եվրադատարան է ուղարկել Մյասնիկ Մալխասյանի կալանավորման վերաբերյալ կառավարության առարկությունների իր հակափաստարկները:
«Դեռեւս որեւէ նորություն չունենք բողոքի` վարույթ ընդունվելու եւ չընդունվելու հետ կապված», - ասում է Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Ուրբաթ օրը առկախված երկխոսությանն են անդրադառնում հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը եւ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
«Իրավական որոշում կայացնելու համար հիմքերը ավելի քան բավարար են», - ասում է փաստաբանը:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների հայտերը` սեպտեմբերին 10 համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ:
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատրաստվում է այսօր «Հանցագործության մասին» հաղորդում ներկայացնել Հայաստանի գլխավոր դատախազին:
Դեպքից հետո իբրեւ ինքնասպանության դրդապատճառ շրջանառվում էր զինվորի սիրած աղջկա ամուսնությունը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը հետաձգվեց անցյալ տարվա հուլիսին բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը` մեղադրող կողմի բացակայության պատճառով:
Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժեց Տիգրան Առաքելյանի վերաբերյալ բողոքը:
Նրանք իրենց պահանջը արդեն երկրորդ անգամ հնչեցրին կառավարության շենքի դիմաց հինգշաբթի օրը անցկացրած բողոքի ակցիայի ընթացքում:
Նախաքննական մարմինը որոշել է, որ ընդդիմադիր երիտասարդները խուլիգանություն են կատարել:
«Չեմ էլ կարծում, որ դրանով մեր պետության քաղաքական գործընթացները կխոտորվեն», - ասել է նա:
Ազգային ժողովի փոխնախագահ, նախկինում Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) ոչ բոլոր լուսանկարներն է հանձնել Հատուկ քննչական ծառայությանը:
«Սա արդեն լուրջ կասկածի տակ է դնում ամբողջ երկխոսության գործընթացը», - հայտարարում է Լեւոն Զուրաբյանը:
Օգոստոսի 9-ի երեկոյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ ՝ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Բեռնել ավելին