Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» դադարեցնում է խորհրդարանի նիստերի բոյկոտը


Հայաստան -- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է խորհրդարանի նիստերը բոյկոտելու մտադրության մասին, Երեւան, 28-ը փետրվարի, 2011թ․
Հայաստան -- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է խորհրդարանի նիստերը բոյկոտելու մտադրության մասին, Երեւան, 28-ը փետրվարի, 2011թ․
Ավելի քան 6 ամսվա դադարից հետո Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այսօր վերադարձավ խորհրդարան։

Խմբակցությունը բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքը փետրվարի 28-ից՝ դժգոհելով առաջիկա ընտրություններում գործող նախագահին աջակցելու վերաբերյալ իշխող կոալիցիայի ստորագրած հուշագրից։

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանը լքելուց առաջ հայտարարել էր, թե կոալիցիայի ստորագրած հուշագիրը հակասահմանադրական ու հակաիրավական է եւ իշխանությունները «հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր աթոռների վրա»։

Այսօր Ազգային ժողով վերադառնալու կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչինչ չասաց․ իր տեղում կարճ ժամանակ նստելուց հետո լուռ հեռացավ։ Խորհրդարան վերադառնալու՝ «Ժառանգության» հիմնավորումը ներկայացրեց խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

«Հասարակության մեջ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության հստակ պատկերացումը, ինչն այլեւս առոչինչ է դարձրել կոալիցիոն՝ վերը հիշատակված հուշագիրը», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը։

Հայաստան -- Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը (ձախից) այցելում է Ազատություն հրապարակում հացադուլը շարունակող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 25-ը մարտի, 2011թ․
Պատասխանելով ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարան վերադառնալու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց․ - «Իրենց պետք էր նաեւ իրենց բացակայության պատասխանը տալ։ Ես ե՛ւ նիստերի ժամանակ, ե՛ւ առանձին հանդիպումների ժամանակ իրենց հորդորել եմ, որպեսզի մասնակցեն Ազգային ժողովի աշխատանքներին, եւ ես ուրախ եմ, որ իրենք այսօր մասնակցեցին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG